Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրաքյան Քրդստանին
Իրաքի Քրդստանի վարչապետ Մասուր Բարզանին հայտարարել է, որ իրանական Hadid-110 հարվածային անօդաչու թռչող սարքերը՝ պայթուցիկներով համալրված, հարձակվել են Էրբիլում իր գրասենյակի և տարածաշրջանային անվտանգության գործակալության նստավայրի վրա։ Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել, իսկ շինություններին լուրջ վնաս չի հասցվել։
«Ես խստորեն դատապարտում եմ այս անխոհեմ և անընդունելի հարձակումները։ Սա վտանգավոր սրացում է և ուղղակի սպառնալիք Քրդիստանի անվտանգությանն ու կայունությանը»,- սոցիալական ցանցերում գրել է Բարզանին։ Նա նաև վստահեցրել է, որ այս հարձակումները չեն խանգարի Իրաքյան Քրդստանի իշխանություններին կատարել իրենց պարտականությունները և պաշտպանել քաղաքացիներին։
Իրանը դեռևս չի մեկնաբանել միջադեպը։ Տարածաշրջանում իրավիճակի սրման ժամանակ Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրաքյան Քրդստանին՝ նշելով, որ հարձակումներն իրականացվում են «անջատողական խմբավորումների» դիրքերի և օբյեկտների ուղղությամբ:
Իրաքի Քրդստանի նախագահ Նեչիրվան Բարզանին էլ կոչով դիմել է Իրաքի դաշնային կառավարությանը՝ պահանջելով կատարել իր սահմանադրական պարտավորությունները՝ երկրի անվտանգությունն ապահովելու գործում։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում