«Օլիմպիակոս»-ը 5 միլիոն եվրոյով պայմանագիր է կնքել Նաիր Թիկնիզյանի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանն այսօր առավոտյան՝ ժամը 9-ի սահմաններում, Բելգրադից ժամանել է Աթենք՝ ավարտին հասցնելու հունական «Օլիմպիակոս» տեղափոխությունը: Այսօր՝ օգոստոսի 17-ին, 27-ամյա ֆուտբոլիստը կանցնի բուժզննում, կստորագրի պայմանագիր և կմասնակցի պաշտոնական ներկայացմանը։
Ինչպես հայտնում է հունական Protothema պարբերականը, տրանսֆերի արժեքը գերազանցելու է 5 միլիոն եվրոն: Հայ պաշտպանը կնքելու է «4+1» տարի ձևաչափով պայմանագիր և անմիջապես տեղափոխվելու է թիմի գլխավոր մարզիչ Խոսե Լուիս Մենդիլիբարի տրամադրության տակ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Օլիմպիակոսում» Թիկնիզյանը փոխարինելու է Ֆրանսիսկո Օրտեգային, որն արդեն տեղափոխվել է արգենտինական «Ռիվեր Փլեյթ»: Հատկանշական է, որ մինչ հունական ակումբի առաջարկն ընդունելը, հայ ֆուտբոլիստը մերժել էր Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» տարբերակը:
Թիկնիզյանը նախորդ մրցաշրջանում Սերբիայում բոլոր մրցաշարերի շրջանակներում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Ընթացիկ մրցաշրջանում նա արդեն հասցրել էր մասնակցել Սերբիայի առաջնության մեկնարկային տուրին և Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի խաղերին:
Աղբյուր՝ armsport.am

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում