Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայտնի են Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը Շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը՝ «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարում ՋԿ ղեկավար կազմը Տավուշում ուսումնասիրել է ջրային ենթակառուցվածքների վիճակը և առկա խնդիրները Ութ երկրի ԱԳ նախարարներ Իսրայելին մեղադրել են Գազայի խաղաղության ծրագիրը խափանելու համար Արևը վնասո՞ւմ է մաշկը Շիրակում շարունակվում են դպրոցների և բուժհաստատությունների կառուցման և վերանորոգման աշխատանքները Հայաստանի և Հնդկաստանի ԶՈւ ԳՇ-ների միջև համագործակցության նոր ձևաչափ է սահմանվել Լիբանանի նախագահ Աունը կողմ է երկրի հարավում ՄԱԿ-ի Լիբանանի ժամանակավոր ուժերի ներկայության պահպանմանը Համատեղ ջանքերով կնպաստենք համագործակցության զարգացմանը . Խաչատուրյանը՝ Ինդոնեզիայի նախագահին Զինվորին ինքնասպանության հասցնելու գործով կա կալանավորված «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 53-ի

Հայտնի են Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերըՇախմատիստ Հայկ Մարտիրոսյանը՝ «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարումՋԿ ղեկավար կազմը Տավուշում ուսումնասիրել է ջրային ենթակառուցվածքների վիճակը և առկա խնդիրներըՈւթ երկրի ԱԳ նախարարներ Իսրայելին մեղադրել են Գազայի խաղաղության ծրագիրը խափանելու համարԱրևը վնասո՞ւմ է մաշկըՇիրակում շարունակվում են դպրոցների և բուժհաստատությունների կառուցման և վերանորոգման աշխատանքներըՀայաստանի և Հնդկաստանի ԶՈւ ԳՇ-ների միջև համագործակցության նոր ձևաչափ է սահմանվելԼիբանանի նախագահ Աունը կողմ է երկրի հարավում ՄԱԿ-ի Լիբանանի ժամանակավոր ուժերի ներկայության պահպանմանըՀամատեղ ջանքերով կնպաստենք համագործակցության զարգացմանը . Խաչատուրյանը՝ Ինդոնեզիայի նախագահինԶինվորին ինքնասպանության հասցնելու գործով կա կալանավորված«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենն անցկացրել է աշխատանքային խորհրդակցությունԻնդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 53-իՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ընթացքում հասել ենք 5 նշանակալի ձեռքբերման. ՊետրոսյանԼիլիթ Մակունցը կարևորել է ԵՄ աջակցությունը ՀՀ պետական ինստիտուտների դիմակայունության ամրապնդման գործումԽարդախություն Alibaba-ի անվամբ. Կիբեռոստիկանությունը զգուշացնում է«Պրեմիում» ապրանքանիշի արտադրատեսակում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն. ՍԱՏՄԹավրիզ-Երևան չվերթները երկու տարվա դադարից հետո կվերականգնվենՀԱՄԱՍ-ի հետ բանակցություններից հետո Քուշները հանդիպել է Նեթանյահուի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր«Դրածո միջնորդների» սխեմաներ․ Կենտրոնական բանկը հորդորում է քաղաքացիներին ցուցաբերել զգոնությունՇուրջ 200 մլն արժողության գույքն օտարելու և փողերի լվացմանն օժանդակելու համար Արմեն Աշոտյանի և ևս 2 անձի մասով նախաքննությունն ավարտվել էՔննարկվում է ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Սիսակ Գաբրիելյանի թեկնածության հարցըՄոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարն արտաքսվել է ՌԴ-իցՊակիստանի վարչապետը ողջունել է Մեքքայի պաշտպանության համաձայնագրին Թրամփի աջակցությունըԼոռու մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինիՏարիներ շարունակ Հայաստանում գործել է «արենդատորների» համակարգըԳրադարաններում ավարտին է մոտենում «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրըՀՀ-ում տվյալների կենտրոնը կարող է դառնալ ԱՄՆ գլոբալ ենթակառուցվածքի մաս․ ԶուլֆուգարովԹերլիցքավորում՝ «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանումՔաղաքական և կուսակցական տեսանկյունները պետք է մի կողմ դրվեն՝ հանուն ազգային շահի. Ռեզա ԱրեֆSotheby's-ի աճուրդում 40 միլիոն դոլարով վաճառվել է Ferrari Luce մոդելի առաջին սերիական օրինակըՊԵԿ-ը բացահայտել է 3,4 մլրդ դրամի կեղծ հարկային հաշիվների դուրսգրման դեպքՎարչապետը և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը ծանոթացել են Կիևյան կամրջի հիմնանորոգման արդյունքներինԴավիթ Խուդաթյանը ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ ղեկավար Դավիդ Թավադյանին20 երաժշտախումբ կպայքարի «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակի համարԿամչատկայում սկսվել է ամենաբարձր գործող Սոպկա հրաբխի ժայթքումըՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումըԹրամփը հանձնարարել է զգալիորեն կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժություններըՔուշները հանդիպել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ Գազայի խաղաղության ծրագիրը քննարկելու համարՀունաստանում և Իսպանիայում անտառային հրդեհները երեք մարդու կյանք են խլել ԵՄ-ն մեկ երրորդով կընդլայնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը․ ԿալասՄ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը կիսաեզրափակչում առավելության է հասել վրացի մրցակցի նկատմամբ ու կգոտեմարտի ոսկե մեդալի համարՄամուլի ասուլիս․ կներկայացվեն ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքներըԿայծակը հարվածել է եկեղեցուն․ այրվել է 41 մետրանոց զանգակատունը (տեսանյութ)Բնակարանային գողության փորձ կատարած տղամարդիկ ձերբակալվեցին․ երկուսն էլ կալանավորվել ենՎարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 17.08.2026ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵրեք բռնցքամարտիկ` երեք հաղթանակ Եվրոպայի առաջնության 4-րդ մրցումային օրըՀովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանը վերածվել էր յուրահատուկ «Կենդանի գրադարանի»
Տեսանյութեր

ՊԵԿ-ը բացահայտել է 3,4 մլրդ դրամի կեղծ հարկային հաշիվների դուրսգրման դեպք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 1-ին բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք ձևականորեն գրանցված ընկերության անունից, առանց ապրանքների փաստացի մատակարարման կամ ծառայությունների իրական մատուցման, դուրս են գրել հարկային հաշիվներ։

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ կիրառվել է նախապես մշակված բազմաստիճան սխեմա։ Հիմնականում ֆինանսական միջոցներ չունեցող կամ նախկինում դատապարտված անձանց անուններով գրանցվել են  ընկերություններ։ Վերջիններս, չունենալով ապրանքների ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթեր, անհրաժեշտ գույք, տեխնիկական միջոցներ կամ աշխատուժ, փաստաթղթերով ձևակերպել են զգալի ծավալի շինանյութի իրացումներ և շինարարական ծառայությունների մատուցումներ։ Սխեմայի սկզբնական օղակում ներգրավված կազմակերպության անունից կեղծ հարկային հաշիվներ են դուրս գրվել հաջորդ օղակում ընդգրկված տնտեսավարողների համար։ Վերջիններս էլ փաստաթղթերով իրացումներ են ձևակերպել իրական գործունեություն իրականացնող ընկերություններին։ Այս ամենի հետևանքով այդ ընկերությունների մոտ արհեստականորեն ձևավորվել են ավելացված արժեքի հարկից հաշվանցման ենթակա գումարներ, ինչպես նաև շահութահարկի հաշվարկներում համախառն եկամտից նվազեցման ենթակա ծախսեր։

Միաժամանակ, սխեմայի սկզբնական օղակում ներգրավված կազմակերպությունը հարկային մարմին հաշվարկ-հաշվետվություններ չի ներկայացրել կամ ներկայացրել է խեղաթյուրված տվյալներ՝ չվճարելով առաջացած հարկային պարտավորությունները։ Իսկ միջանկյալ օղակում ներգրավված տնտեսավարողների մոտ, հաշվանցման ենթակա գումարների առկայության պատճառով, որպես կանոն, հարկային պարտավորություններ չեն առաջացել։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը 2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում, առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման, դուրս է գրել ընդհանուր 3.4 միլիարդ դրամի հարկային հաշիվներ՝ պետությանը պատճառելով շուրջ 557 միլիոն դրամի վնաս։

Դեպքի վերաբերյալ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ առանց ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման  կեղծ փաստաթղթեր կազմելու և տրամադրելու հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում է նախաքննություն։

ՊԵԿ-ը հարկ վճարողներին հորդորում է զերծ մնալ առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման անապրանք հարկային հաշիվներ դուրս գրելուց, ինչպես նաև ծախսերի և եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելուց։ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակելու է հետևողական միջոցառումներ ձեռնարկել կեղծ գործարքների շղթաները բացահայտելու, պետական բյուջեին վնաս պատճառող սխեմաները կանխելու իսկ կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում։