Գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը շարունակելու ենք լուռ, ոչ թե բոցաշունչ ելույթներով. Խանդանյան
Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Սարգիս Խանդանյանը հայտարարել է, որ Ադրբեջանում հայ գերիների և պահվող անձանց ազատ արձակման հարցը լինելու է իր խորհրդարանական գործունեության կարևոր ուղղություններից մեկը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խանդանյանն այս մասին ասաց Ազգային ժողովում՝ արձագանքելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանի քննադատությանն առ այն, թե ՀՀ իշխանությունը բավարար քայլեր չի ձեռնարկում Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու ևր հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։
«Ես իմ ելույթում ուղիղ ասել եմ, որ դա լինելու է իմ խորհրդարանական գործունեության կարևոր խնդիրներից մեկը։ Մենք շարունակելու ենք աշխատանքը և, այո՛, լուռ աշխատանքը՝ այդ հարցը կարգավորելու ուղղությամբ։ Ես չեմ պատրաստվում այս ամբիոնից կամ միջազգային այլ ամբիոններից այդ մասին բոցաշունչ ելույթներ ունենալ»,- հայտարարեց Խանդանյանը։ Նա նաև նշեց, որ վերջին հինգ տարիներին իրականացված աշխատանքի արդյունքում ավելի քան 200 գերի է ազատ արձակվել։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...