Instagram-ը պաշտոնապես ներկայացրել է իր նոր լոգոն
Meta-ին պատկանող Instagram-ը պաշտոնապես ներկայացրել է իր նոր լոգոն։ Սա վերջին տասնամյակում լոգոյի առաջին թարմացումն է, և օգտատերերն արդեն սկսել են այն ծաղրել։
«Հավելվածի վերևում գտնվող բառային լոգոն 10 տարի շարունակ չի փոխվել, ուստի ժամանակն էր այն թարմացնելու», - հարթակում կատարած գրառման մեջ գրել է Instagram-ի ղեկավար Ադամ Մոսերին։ «Ավելի մաքուր և ժամանակակից՝ հղումներով դեպի սկզբնական տարբերակը, ինչպես նաև այն պարզությունն ու վարպետությունը, որոնք միշտ բնորոշ են եղել Instagram-ին»։
Instagram-ի օգտատերերն անմիջապես ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ նոր լոգոյի ձևավորված «r» տառը հեշտությամբ կարելի է շփոթել մեկ այլ տառի, օրինակ՝ «z»-ի կամ «u»-ի հետ։ Բացի այդ, «s»-ը որոշ օգտատերերի կարծիքով «a»-ի նման է։
Բազմագույն Instagram-ի պատկերանշանը, որը տեսախցիկի աբստրակտ պատկերն է, չի փոխվում։ Իսկ նախորդ՝ ձեռագիր ոճով Instagram-ի բառային լոգոն նախկին տեսքով է մնում։


















































Մեծ շրջանառություն էր թաքցված. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի բիզնեսի մասին
Ավարտին են մոտենում Քեթիի նոր կրթահամալիրի հարակից 7-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքները
Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահ...
COP-17-ին ընդառաջ «Նորագյուղ» նոր ենթակայանի կառուցումն ավարտին է մոտենում. Պետրոսյան
Տրոեկուրովսկի գերեզմանատանը բացվել է Ֆիլիպ Կիրկորովի ծնողների հուշարձանը (տեսանյութ)
Վարչապետը կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
Կամային հաղթանակ սեփական հարկի տակ
«Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները
Համայնքային ոստիկանները ձերբակալել են Երևանում խուլիգանություն կատարած անձին (տեսանյութ)
Հայկական հնամենի թաղամասի պատմական սահմանները Կիեւում