Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում գործող, անհատ ձեռնարկատեր Արմեն Ավագյանին պատկանող «Մեղրու զովացուցիչ ըմպելիք» ապրանքանիշի արտադրամասում։
Արձանագրվել են սննդամթերքի անվտանգության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ պայմաններ, մասնավորապես՝
- արտադրական տարածքների կառուցվածքն ու պայմանները չեն ապահովել պատշաճ մաքրում, ախտահանում և պաշտպանություն կենդանիներից, կրծողներից ու միջատներից,
- հատակների, դռների և պատերի մի շարք հատվածներ չեն համապատասխանել սահմանված պահանջներին,
- առաստաղները չեն կանխարգելել կեղտի ու բորբոսի կուտակումը, մասնիկների թափվելու և խոնավության խտացման վտանգը,
- անձնակազմի համար նախատեսված հանդերձարան չի եղել։
Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։
Տնտեսվարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել սահմանված պահանջներին։
Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ։
Սննդամթերքի անվտանգությունը պարտադիր պահանջ է, և դրա պահպանման նկատմամբ վերահսկողությունը շարունակական է։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում