Եթե ձեր երազանքների կաթողիկոսը պիտի բազմազավակ հայր լինի, ուրեմն դա ձեր արժեհամակարգն է. Ա.Դավոյան
Եթե ձեր երազանքների կաթողիկոսը պիտի բազմազավակ հայր լինի, ուրեմն դա ձեր արժեհամակարգն է: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը՝ անդրադառնալով ընդդիմության հայտարարություններին:
«Եթե դա նորմալ է, ուրեմն ընդունեք, այստեղից ասեք. «այո՛, մեր երազանքների կաթողիկոսը բազմազավակ հայր է, պետության տված ինչ սոցիալական երաշխիքներից կարող է օգտվել»: Եկեք դրա շուրջ մտածենք, նամակով դիմենք Արսեն Թորոսյանին»,-ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ ընդդիմությունը 2018 թվականից սկսած հասարակության համար տարբեր զգայուն թեմաները քննարկման առարկա է դարձրել ԱԺ-ում և իրենց ենթակա մամուլի օգնությամբ դրանք դարձրել օրակարգային հարցեր՝ ազդելով մարդկանց վրա:
«Տարբեր հնարքների եք դիմում բուն խնդիրը թաքցնելու և ձեր քիմքին հարմար, ձեր ուզածը այստեղ բերելով ու շահարկման թեմաներ դարձնելով: Օրինակ՝ Ղարաբաղի վերաբերյալ ցանկացած քննարկում վերածվել է հայրենասերի և դավաճանի երկխոսության: Հայրենիքի և պետության քննարկումը դարձրել եք հայրենիքը սիրողի և չսիրողի երկխոսություն: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը դարձրել եք դավաճանի և հող պահողի երկխոսություն: Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը վերածել եք լոկ տնտեսական սպառնալիքների երկխոսության: Սահամանադրական փոփոխություններն էլ այսօր վերջնական կնքեցիք ու դարձրիք «ալիևյան սահմանադրության» փոփոխություն: Կտրիճ Ներսիսյան ասելը ստորադասել եք հոգևորականի ուխտը խախտելուն և զավակ ունենալուն: Դարձրել եք եկեղեցին կործանելու մասին երկխոսություն»,-ասաց Դավոյանը:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...