Կալանքի հարցը երկար քննարկվել է. Ջուլհակյան
Եզրափակիչ ելույթում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արուսյակ Ջուլհակյանն անդրադարձավ մի շարք դիրքորոշումների և պնդումների, այդ թվում՝ կալանքի հարցին: Նրա խոսքով՝ կալանքի հարցը երկար քննարկվել է:
«Այո՛, այլընտրանքային խափանման միջոցներ են արդեն նախատեսված, և դա նախատեսել ենք մե՛նք մեր ընդունած Քրեական դատավարության նոր օրենսգրքով և նաև մենք ենք եղել այն քաղաքական ուժի ներկայացուցիչները, որոնք տարիներ շարունակ մեր դժգոհությունն ու բողոքն ենք ներկայացրել քննչական մարմիններին, դատախազությանը, որ այլընտրանքային խափանման միջոցները չեն կիրառվում այն չափով, որ պետք է կիրառվեն»,- հայտարարեց թեկնածուն՝ նկատելով, որ, այդուհանդերձ, այդ առումով ունեն առաջընթաց:
«Այս տարի առաջին անգամ արձանագրվել է այս առումով բալանսի փոփոխություն դեպի դրականը: Նկատի ունեմ այն, որ այս տարի վերջապես արձանագրվել է, որ ՔԿՀ-ներում իրենց պատիժը կրող անձանց թիվը ավելին է, քան կալանավորված անձանց թիվը: Նախքան դա մեզ մոտ վիճակագրությունը այլ էր: Հիմա մեզ հաջողվել է այդ վատ վիճակագրությունը փոխել և, բնականաբար, այս ուղղությամբ դեռ պետք է շարունակել աշխատանքները»,- նշեց Ջուլհակյանը:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...