Թուրքիան և Իրանը քննարկել են սահմանային անվտանգության ամրապնդման հարցերը
Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են երկու երկրների միջև սահմանային անվտանգության ամրապնդման, անօրինական միգրացիայի և թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարի հարցերը։ Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, Աղրըի նահանգապետ Օնդեր Բոզքուրթի նախագահությամբ տեղի է ունեցել Թուրքիայի և Իրանի պատվիրակությունների հանդիպումը՝ նվիրված սահմանային անվտանգությանը։
Թուրքական պատվիրակությունը գլխավորել է Բոզքուրթը, իսկ իրանականը՝ Մակուի շրջանի սահմանապահ ուժերի հրամանատար, գնդապետ Մեհդի Հաբիբզադեն։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սահմանային անվտանգության ամրապնդման, միգրանտների կողմից սահմանի ապօրինի հատումները կանխելու և թմրամիջոցների մաքսանենգության դեմ արդյունավետ պայքարի միջոցները։
Անդրադարձ է կատարվել նաև մաքսային ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանը։
Կողմերը մտքեր են փոխանակել սահմանային անվտանգության ոլորտում Թուրքիայի և Իրանի միջև համագործակցության հետագա զարգացման շուրջ։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ