Ալիևը հայտարարել է TRIPP-ի շրջանակներում Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծերի անցկացման ծրագրի նախապատրաստման մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է TRIPP նախագծի շրջանակներում Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծի անցկացման ծրագրի նախապատրաստման մասին։ Ինչպես հաղորդում են ադրբեջնական լրատվամիջոցները, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ադրբեջանցի մասնագետները արդեն իսկ վերլուծել ու որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենասյուները։ Ալիևը հույս է հայտնել, որ «Հայաստանն այդ գործընթացը չի ձգձգի, քանի որ դա ձեռնտու է նաև հենց Հայաստանի համար»։
Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ TRIPP նախագծի իրականացումն արդեն սկսվել է։ Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ օգոստոսի 8-ին ունեցած հեռախոսազրույցի ժամանակ հայտարարվել է, որ մոտակա ժամանակահատվածում TRIPP-ը կյանքի կկոչվի։ Ալիևը նշել է, որ TRIPP-ի շրջանակներում Ադրբեջանի տարածքում կառուցվող երկաթգիծն արդեն հաջորդ տարի կհասնի Հայաստանի հետ սահմանին։
Նրա խոսքով՝ Հորադիզ-Ագբենդ ավտոճանապարհը գործնականում պատրաստ է։ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է արագացնել այդ նախագծի իրականացումը, սակայն հավելել է, որ «դրա անհրաժեշտությունը չի տեսնում, քանի որ հայկական կողմի հատվածը դեռ պատրաստ չէ»։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում