Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ նախագահը պարզաբանել է՝ որտեղից է գալիս Հայաստանի տարածքի 29 հազար 743 քկմ ցուցանիշը Ամուլսարի թվային հիմքը կառուցում ենք հենց սկզբից. Քոննոր Չարդ Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Ռոզա Բաբայանը նշանակվել է ԱՍՀ նախարարի տեղակալ Հաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիները Apache-ների սպասարկման կենտրոնի բացման վերաբերյալ Լեհաստանը և ԱՄՆ-ը պայմանագիր են ստորագրել Շենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է Թրամփը «սարսափելի սխալ» է որակել Ջանի Ինֆանտինոյի հեռացումը Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին «Դալան Ֆեստ»-ը կարող է դառնալ ամենամյա ռոք-փառատոն Գյումրիում Մեկնարկում է «ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնը Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույց

ԱԺ նախագահը պարզաբանել է՝ որտեղից է գալիս Հայաստանի տարածքի 29 հազար 743 քկմ ցուցանիշըԱմուլսարի թվային հիմքը կառուցում ենք հենց սկզբից. Քոննոր ՉարդԳևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնիցՌոզա Բաբայանը նշանակվել է ԱՍՀ նախարարի տեղակալՀաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիներըApache-ների սպասարկման կենտրոնի բացման վերաբերյալ Լեհաստանը և ԱՄՆ-ը պայմանագիր են ստորագրել Շենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել էԹրամփը «սարսափելի սխալ» է որակել Ջանի Ինֆանտինոյի հեռացումը Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին«Դալան Ֆեստ»-ը կարող է դառնալ ամենամյա ռոք-փառատոն ԳյումրիումՄեկնարկում է «ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնըԵրիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույցՀայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին և հետդարձի ճանապարհ չի տեսնում. Սարգիս ԽանդանյանՊետաիրավական հանձնաժողովի առանցքային անելիքներից մեկը պետք է լինի նոր Սահմանադրության քննարկումների կազմակերպումը. ՋուլհակյանՌԴ-ում արգելել են միակ հակապատերազմական կուսակցության մասնակցությունն ընտրություններինՌուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով․ԶելենսկիԼարվածություն և բախումներ Սիրիայի հյուսիս-արևելքումԴամասկոսի դատարանը հեռակա կարգով մահապատժի է դատապարտել Բաշար ԱսադինԱվստրալիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ ՓաշինյանինԷնդրիկը չի հեռանա «արքայական» ակումբիցԿապանի Բաղաբերդ թաղամասում բեռնատարի և երթուղայինի բախման հետևանքով 7 անձի վիճակը բավարար էԿասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄԿան ոլորտներ, որտեղ Ուկրաինան և Սաուդյան Արաբիան կարող են ամրապնդել միմյանց կարողությունները. ԶելենսկիՊետաիրավական հանձնաժողովի առանցքային անելիքներից մեկը պետք է լինի նոր Սահմանադրության քննարկումների կազմակերպումը. ՋուլհակյանԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետՎթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոնԿասեցվել է «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԹրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ կիրառվող երեք հիմնական ռազմավարությունների մասինՇիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինիԿոլումբիայի կառավարությունը ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբԳլխավոր խնդիրն այժմ ԵԱՏՄ-ի ապաինտեգրումից խուսափելն է. ՊանկինՅակուտիայում մոլեգնող անտառային հրդեհների ընդգրկած մակերեսը հասել է գրեթե 1 միլիոն հեկտարիԿասեցվել է «Քուչակի Լուսաղբյուր» լիմոնադի արտադրությունըԳարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ ՌուշանյանինԹրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում մանկական պատվաստումների քանակը նվազեցնելու մասինՊետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունըՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՍելավ Վայոց ձորում․ երթևեկությունը վերականգնվել էԹրամփին գաղտնի դուրս են բերել Թուրքիայից՝ իրանական սպառնալիքի պատճառով. The Washington PostՁերբակալվել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձինքՊրոբացիայի ծառայության նախկին ծառայողը մեղադրվում է 9 մլն դրամի հափշտակության մեջՍտամբուլում հայ տղամարդ է սպանվելԿանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 1.1 մլրդ դրամի չվճարված հարկային պարտավորություններԻնձանից ակնկալում եք խնդիրների վերաբերյալ խորքային խոսակցություն, սակայն հասկանալի է՝ ժանրը դա չի նախատեսում. Վիլեն ԳաբրիելյանԹուրքիայի խորհրդարանն ընդունել է Քրդստանի աշխատավորական կուսակցության կազմալուծման և անդամների համաներման օրինագիծըՈւիթքոֆ․ Թրամփը Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը վերածել է խաղաղության հաստատման օրինակելի մոդելիԹրամփը գաղտնի լքել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Թուրքիայում՝ մահափորձի սպառնալիքի պատճառովԱՄՆ Պետքարտուղարությունը Թրամփի օրոք օտարերկրացիների ավելի քան 175 հազար վիզա է չեղարկելՎորոնեժի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհվել է Wildberries-ի պահեստըՀալաբյան փողոցի 13 շենքի խաղահրապարակում նորածին երեխա է հայտնաբերվել
Մշակույթ

«Դալան Ֆեստ»-ը կարող է դառնալ ամենամյա ռոք-փառատոն Գյումրիում

Գյումրիում անցկացված «Դալան Ֆեստ» ռոք-փառատոնը կարող է դառնալ ամենամյա։ Կազմակերպիչների և Գյումրիի քաղաքապետարանի գնահատմամբ՝ փառատոնը հետաքրքրություն է առաջացրել ինչպես քաղաքի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների շրջանում։

Եռօրյա փառատոնի ընթացքում Գյումրին վերածվել էր ռոք երաժշտության կենտրոնի. քաղաքի պատմական դալանները՝ կամարները, դարձել էին բացօթյա բեմեր, որտեղ ելույթ էին ունենում ռոք խմբեր։

««Մանուկյան» ընկերության նախաձեռնությամբ և Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ անցկացված փառատոնը հնարավորություն է տվել վերականգնելու քաղաքում ձևավորված երաժշտական ավանդույթներից մեկը։

Դատելով ընդհանուր պատկերից՝ կարելի է արձանագրել, որ այս փառատոնը հետաքրքրություն ունի ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար։ Մեզ համար շատ կարևոր հանգամանք էր նաև այն, որ մասնակից խմբերը նշում էին՝ իրենց երաժշտական ձևավորման գործում մեծ ազդեցություն է ունեցել «Բամբիռ» ռոք խումբը, և իրենք կարևորում էին այն փաստը, որ այսօր քաղաքում վերականգնվում է կամարի տակ երգելու ավանդույթը»,-«Արմենպրես»-ի թղթակցին ասել է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։

Նրա խոսքով՝ փառատոնին ավագ սերնդի և երիտասարդ ռոքասերների ակտիվ մասնակցությունն ու խանդավառությունը հիմք են տալիս մտածելու, որ այն պետք է դառնա ամենամյա։

«Կազմակերպիչներն անելու են ամեն բան, որպեսզի փառատոնը ստանա իր «քաղաքացիությունը» Գյումրիում, և ամեն տարի կազմակերպվի ռոքասերների ու ռոք խմբերի հանդիպումը»,-ասել է Թովմասյանը։

Գյումրիում ռոք երաժշտության և կամարների տակ հավաքվելու ավանդույթը ձևավորվել է դեռևս 1970-ականներին։ Այդ տարիներին քաղաքում ձևավորված «Բամբիռ» ռոք խումբը երաժշտասերների հետ հավաքվում էր կամարների տակ և նվագում-երգում։ Խումբն ունի նաև «Կամարի տակ» երգը, որը հենց այդ միջավայրում միասին երգելու հրավեր է։

«Սա ոչ միայն փառատոնի կազմակերպում է, այլև ավանդույթի վերականգնում։ «Բամբիռ»-ի՝ կամարների տակ երգելու ավանդույթը փոխանցվում է նոր երաժիշտներին։ Շենքերի կամարաձև մուտքերում կրկին ռոք երաժշտություն է հնչում, ինչպես 70-ականների Լենինականում»,-նշել է Լիլիթ Թովմասյանը։

Նրա խոսքով՝ նման փառատոները հնարավորություն են տալիս երաժշտությունը դուրս բերել դահլիճներից, քաղաքի բնակիչներին և հյուրերին պարգևել հետաքրքիր ու տարբերվող երեկոներ։ Դրանք նաև հարթակ են երիտասարդ ստեղծագործողների համար և նպաստում են արվեստի ու մշակույթի միջավայրի ձևավորմանը։

«Ինձ համար կարևոր արձանագրում էր այն, որ հատկապես փառատոնի բացման ժամանակ, երբ բեմին էին URU և «Կանգուն» բենդերը, հանդիսականը նրանց հետ հավասար երգում էր։ Սա գալիս է ապացուցելու, որ այս երիտասարդ բենդերը սիրված են ռոքասերների կողմից»,-ասել է Թովմասյանը։

«Դալան Ֆեստ»-ի շրջանակում քաղաքի պատմական դալանները վերածվել էին բացօթյա բեմերի։ Փառատոնի ընթացքում ելույթ են ունեցել «Կանգուն», URU, TIEZERK և KOUCHI BLUES ռոք խմբերը։

Կազմակերպիչների խոսքով՝ նախատեսվում է շարունակել աշխատանքը, որպեսզի «Դալան Ֆեստ»-ը դառնա Գյումրիում ամենամյա ռոք երաժշտական միջոցառում։