Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով․Զելենսկի Լարվածություն և բախումներ Սիրիայի հյուսիս-արևելքում Դամասկոսի դատարանը հեռակա կարգով մահապատժի է դատապարտել Բաշար Ասադին Ավստրալիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Էնդրիկը չի հեռանա «արքայական» ակումբից Կապանի Բաղաբերդ թաղամասում բեռնատարի և երթուղայինի բախման հետևանքով 7 անձի վիճակը բավարար է Կասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄ Կան ոլորտներ, որտեղ Ուկրաինան և Սաուդյան Արաբիան կարող են ամրապնդել միմյանց կարողությունները. Զելենսկի Պետաիրավական հանձնաժողովի առանցքային անելիքներից մեկը պետք է լինի նոր Սահմանադրության քննարկումների կազմակերպումը. Ջուլհակյան Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Կասեցվել է «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով․ԶելենսկիԼարվածություն և բախումներ Սիրիայի հյուսիս-արևելքումԴամասկոսի դատարանը հեռակա կարգով մահապատժի է դատապարտել Բաշար ԱսադինԱվստրալիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ ՓաշինյանինԷնդրիկը չի հեռանա «արքայական» ակումբիցԿապանի Բաղաբերդ թաղամասում բեռնատարի և երթուղայինի բախման հետևանքով 7 անձի վիճակը բավարար էԿասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄԿան ոլորտներ, որտեղ Ուկրաինան և Սաուդյան Արաբիան կարող են ամրապնդել միմյանց կարողությունները. ԶելենսկիՊետաիրավական հանձնաժողովի առանցքային անելիքներից մեկը պետք է լինի նոր Սահմանադրության քննարկումների կազմակերպումը. ՋուլհակյանԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետՎթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոնԿասեցվել է «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԹրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ կիրառվող երեք հիմնական ռազմավարությունների մասինՇիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինիԿոլումբիայի կառավարությունը ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբԳլխավոր խնդիրն այժմ ԵԱՏՄ-ի ապաինտեգրումից խուսափելն է. ՊանկինՅակուտիայում մոլեգնող անտառային հրդեհների ընդգրկած մակերեսը հասել է գրեթե 1 միլիոն հեկտարիԿասեցվել է «Քուչակի Լուսաղբյուր» լիմոնադի արտադրությունըԳարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ ՌուշանյանինԹրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում մանկական պատվաստումների քանակը նվազեցնելու մասինՊետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունըՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՍելավ Վայոց ձորում․ երթևեկությունը վերականգնվել էԹրամփին գաղտնի դուրս են բերել Թուրքիայից՝ իրանական սպառնալիքի պատճառով. The Washington PostՁերբակալվել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձինքՊրոբացիայի ծառայության նախկին ծառայողը մեղադրվում է 9 մլն դրամի հափշտակության մեջՍտամբուլում հայ տղամարդ է սպանվելԿանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 1.1 մլրդ դրամի չվճարված հարկային պարտավորություններԻնձանից ակնկալում եք խնդիրների վերաբերյալ խորքային խոսակցություն, սակայն հասկանալի է՝ ժանրը դա չի նախատեսում. Վիլեն ԳաբրիելյանԹուրքիայի խորհրդարանն ընդունել է Քրդստանի աշխատավորական կուսակցության կազմալուծման և անդամների համաներման օրինագիծըՈւիթքոֆ․ Թրամփը Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը վերածել է խաղաղության հաստատման օրինակելի մոդելիԹրամփը գաղտնի լքել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Թուրքիայում՝ մահափորձի սպառնալիքի պատճառովԱՄՆ Պետքարտուղարությունը Թրամփի օրոք օտարերկրացիների ավելի քան 175 հազար վիզա է չեղարկելՎորոնեժի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհվել է Wildberries-ի պահեստըՀալաբյան փողոցի 13 շենքի խաղահրապարակում նորածին երեխա է հայտնաբերվելԵրևանում կանցկացվի Բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովըԶելենսկին Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ քննարկել է ԱԹՍ-ների մասին համաձայնագիրըԱնկարան ակնկալում է առաջընթաց ԵՄ-ի հետ վիզաների և Մաքսային միության շուրջ երկխոսությունում. ԷրդողանՀայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն ՉախոյանԿիեւն ուսումնասիրում է 44-օրյա պատերազմի ադրբեջանական փորձը, Բաքվում Ուկրաինայի դեսպանՓոխարինվում են մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի շարժասանդուղքներըԿեսօրից հետո` կարճատեւ անձրեւԵրևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԹուրքիայի խորհրդարանը 12- ժամյա քննարկումից հետո սահմանափակ համաներում է նախատեսել PKK-ի համարԿալանավորվել է Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են մի շարք ոլորտներում հարաբերությունների ինստիտուցիոնալացման հեռանկարներըՄոսկվան 12 ժամում ենթարկվել է 237 ԱԹՍ-ի հարձակման. ՌԴ-ն և Ուկրաինան շարունակում են հարվածներըԱրմավիրի մարզում ոստիկանները ապօրինի հանքարդյունաբերության 4 դեպք են բացահայտել2027 թվականի հունվարի 1-ից արգելվելու է մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառությունը
Հարեվաններ

Թուրքիայի խորհրդարանը 12- ժամյա քննարկումից հետո սահմանափակ համաներում է նախատեսել PKK-ի համար

Թուրքիայի խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է պատմական օրինագիծ, որը սահմանափակ համաներում է նախատեսում Քրդստանի աշխատավորական կուսակցության` PKK- ի անդամների համար։ Սա Անկարայի առաջին օրենսդրական քայլն է քրդերի հետ շուրջ չորս տասնամյակ շարունակվող հակամարտությանը վերջ դնելու ճանապարհին։ Հակամարտության հետեւանքով տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել։

Օրենքն ընդունվել է PKK-ի բանտարկված հիմնադիր Աբդուլլահ Օջալանի՝ իր կողմնակիցներին կուսակցությունը լուծարելու եւ զենքը վայր դնելու կոչից գրեթե մեկուկես տարի անց։

Օրինագիծը խորհրդարանում շուրջ 12 ժամ տեւած քննարկումներից հետո ստացել է անհրաժեշտ ձայները։ 600 պատգամավորներից 468-ը քվեարկել է կողմ, 88-ը՝ դեմ, 6-ը` ձեռնպահ, հաղորդում է Anadolu գործակալությունը։

Փաստաթղթին աջակցել են նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, նրա դաշնակից՝ ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցությունը, ինչպես նաեւ քրդամետ ընդդիմադիր Ժողովրդավարության կուսակցությունը։

Financial Times-ը գրում է, որ 12 հոդված ունեցող օրենքը սահմանում է PKK-ի հազարավոր անդամների զինաթափման ու հասարակության մեջ վերաինտեգրման կարգը։

Փաստաթղթով կասեցվում է որոշ դատավճիռների կատարումը, իսկ ընթացիկ հետաքննությունները սառեցվում են հինգ կամ տասը տարով՝ կախված ենթադրյալ հանցագործության ծանրությունից։ Եթե նման արտոնություն ստացած անձինք նոր «իրավախախտումնե չկատարեն, նրանց նկատմամբ քրեական գործերը կկարճվեն, իսկ արդեն կայացված դատավճիռները կչեղարկվեն։

Միեւնույն ժամանակ, համաներումը չի տարածվի PKK-ի այն անդամների վրա, որոնք դատապարտվել են դիտավորյալ սպանության համար, ինչպես նաեւ նրանց վրա, ովքեր մինչեւ 2005 թվականը դատապարտվել են ցմահ ազատազրկման։

Այս սահմանափակումը վերաբերում է նաեւ Աբդուլլահ Օջալանին եւ PKK-ի մյուս բարձրաստիճան անդամներին։ Թուրքիայի իշխանությունները առայժմ միայն խոստանում են, որ նրանց մասին ապագայում կարող է նման օրենսդրական ակտ ընդունվել, հայտնում է BBC- ին։

Խաղաղության նախկին փորձերը

Սա Թուրքիայի եւ PKK-ի միջեւ խաղաղության հասնելու առաջին փորձը չէ։ Սակայն մեծ հույսեր կան, որ 1984 թվականին սկսված զինված պայքարը վերջնականապես կդադարեցվի։

Հակամարտության սկսվելուց ի վեր զոհվել է մոտ 40 հազար մարդ։ PKK-ն ներառված է Թուրքիայի, ԱՄՆ-ի, Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի ահաբեկչական կազմակերպությունների ցանկերում։

Որպես մարքսիստական կուսակցություն ստեղծված PKK-ն 1993 թվականից պայքարում էր Թուրքիայի կազմում ազգային-տարածքային ինքնավարություն ստեղծելու համար։

2013 թվականին Աբդուլլահ Օջալանը հայտարարեց PKK-ի կողմից հրադադար հաստատելու մասին, որից հետո կողմերը նստեցին բանակցությունների սեղանի շուրջ։ Նրանք մշակեցին խաղաղ կարգավորման ընդհանուր սկզբունքներ, որոնք հայտնի ստացան «Դոլմաբահչեի փոխհամաձայնություն» անունը։

2015 թվականին Օջալանը կրկին կոչ արեց հրաժարվել զինված պայքարից, սակայն Էրդողանն անսպասելիորեն դուրս եկավ բանակցություններից։ Դա հանգեցրեց նոր բախումների, հատկապես Թուրքիայի հարավարեւելյան՝ հիմնականում քրդերով բնակեցված քաղաքներում։

2024 թվականի հոկտեմբերին աջ ծայրահեղական «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին հայտարարեց կառավարության նախաձեռնության մասին, որը նախատեսում էր PKK-ի զինաթափում։

Թուրքիայի կառավարությունը քրդամետ Ժողովրդավարության կուսակցության միջոցով բանակցություններ սկսեց Օջալանի հետ։ 2025 թվականի փետրվարին PKK-ի հիմնադիրը հանդես եկավ իր կողմնակիցներին ուղղված պատմական կոչով՝ լուծարել PKK-ն։

Կուսակցության առաջնորդի այդ կոչը Ժողովրդավարության կուսակցության երկու պատգամավոր հրապարակեցին Օջալանի հետ Իմրալի կղզու բանտում հանդիպումից հետո։

2025 թվականի մայիսին PKK-ն հայտարարեց զինված պայքարը դադարեցնելու եւ լուծարվելու մասին։ Եվս երկու ամիս անց կուսակցության անդամների մի փոքր խումբ խորհրդանշականորեն այրեց իր զենքերը Հյուսիսային Իրաքում անցկացված հատուկ արարողության ժամանակ։

Օրենքը չի լուծում բոլոր հարցերը

Թուրքիայի խորհրդարանի ընդունած օրենքն ինքնին չի լուծում քրդերի՝ քաղաքական եւ մշակութային իրավունքների ընդլայնման պահանջների, երկրի հակաահաբեկչական օրենսդրության փոփոխության կամ Աբդուլլահ Օջալանի կարգավիճակի հետ կապված ավելի լայն հարցերը։ Օջալանը 1999 թվականից բանտարկված է Իմրալի կղզում։

Կառավարությունը ընդունված փաստաթուղթն անվանել է «Ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» ստեղծման նպատակին ընդառաջ արված քայլ։ Քուրդ քաղաքական գործիչները, սակայն, հայտարարել են, որ կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են ավելի լայն ժողովրդավարական եւ իրավական բարեփոխումներ, նշում է Reuters-ը։

Այս նախաձեռնությունը կարող է Էրդողանին քաղաքական եւ ընտրական դիվիդենտներ բերել։ Եթե գործընթացը հաջողությամբ ավարտվի, այն առնվազն կամրապնդի նրա համբավը, որին հաջողվել է լուծել արյունալի հակամարտությունը։ Financial Times-ը գրում է, որ այս հակամարտությունը Թուրքիայի համար արժեցել է  2 տրիլիոն դոլար։

radar armenia