Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Բիզնես

Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ

Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտուրը 2026 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 21%-ով։ ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառությունը աճ է գրանցել, ինչը տնտեսագետները պայմանավորում են ռուսական շուկա հայկական ապրանքների սահմանափակումներով։ Այլ ուղղություններով ապրանքաշրջանառության որոշակի աճ է արձանագրվել։

Ռուսաստանի համար նախատեսված ապրանքը Հայաստանից հասել է ռուսական շուկա, սակայն այլընտրանքային ճանապարհներով, վստահեցնում է տնտեսագետ Աղասի Թավադյանը։ Մասնագետն այս եզրակացության է եկել, վերլուծելով  ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։ Դրանք վկայում են, որ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը աճել է։ Մասնավորապես, Բելառուսի հետ ապրանքաշրջանառությունը 103 մլն դոլարից հասել է մոտ 122,5 մլն –ի, Ղազախստանի հետ՝ 7.5 մլն դոլարից  հասել է 48,5 մլն –ի, Ղրղզստանի դեպքում՝ 4,5 մլն դոլարից  հասել է 14,5 մլն –ի։

Տնտեսագետն այս պատկերը բնական է համարում Մոսկվայի կիրառած սահմանափակումների պայմաններում։ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ նվազել է մոտ 21 %-ով՝ ավելի քան 3,33 մլրդ դոլարից հասնելով 2,5 մլրդ –ի։

«2026 թվականի առաջին կիսամյակում, համեմատած 2025 թ․—ի նույն  ժամանակահատվածի հետ, գյուղատնտեսությունը տնտեսական ակտիվության մեջ անկում է ապրել 11․9 %-ով, այսինքն՝ մեծ հարված է կրել։

Նշեմ, որ այս ապրանքները, որոնք նախատեսված են ռուսական շուկայի համար հիմնականում հասել են Ռուսաստան, սակայն հասել են այլընտրանքային ճանապարհներով։ Այսինքն՝ մենք այն արտահանել ենք դեպի Վրաստան։ Այս պահին արտահանումը մեծացել է դեպի ԵԱՏՄ այլ երկրներ, որից  այն մուտք է գործել արդեն մաքսատուրքով դեպի Ռուսաստանի Դաշնություն։

Քանի որ մենք ԵԱՏՄ անդամ պետություն ենք, նաև Ղրղզստանի հետ է  ապրանքաշրջանառությունը ավելացել։ Այն ապրանքը, որ նախատեսված էր Ռուսաստանի Դաշնության համար, մի տեղ պիտի արտահանվեր»։

Ի դեպ Վրաստանի հետ առևտուրը 127 մլն դոլարից հասել է 136․5 մլն –ի։

Նախօրեին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում  Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը վստահեցրեց, որ ԵԱՏՄ երկրների միջև այս տարի ապրանքաշրջանառությունը աճել է և հնարավոր է՝ 2026-ին հասնի միչև 102 մլրդ դոլարի։ 

«Ապրանքների ազատ տեղաշարժը եվրասիական ինտեգրման հիմնարար սկզբունքներից մեկն է։ Փոխադարձ առևտուրը շարունակում է կարևոր գործոն մնալ անդամ պետությունների տնտեսական աճի համար: Անցյալ տարի ԵԱՏՄ-ում առևտրի շրջանառությունը կազմել էր 95 միլիարդ դոլար, ինչը 3.5%-ով պակաս է: Այս տարի կանխատեսվում է մոտ 7% աճ՝ մինչև 102 միլիարդ դոլար»։

Հայկական գյուղատնտեսական գրեթե բոլոր ապրանքների մուտքը  ռուսական շուկա արգելվել է։ Տնտեսագետը  մատնանշում է դրանք․

«Ընդհանուր առմամբ, սահմանափակումների մեջ են գտնվում դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքների 25 %-ը, եթե վերաարտահանումը հանենք, ապա գրեթե կեսը։ Եթե ըստ ցանկի նայենք, Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստան 2025 թվականի արտահանման ձկնամթերքի 90 % -98 %-ը գնացել դեպի Ռուսաստանի Դաշնություն, կտրված ծաղիկների 94 %-ը գնացել է Ռուսաստանի Դաշնություն, պղպեղի 98 %-ը, լոլիկի 100 %-ը, կորիզավոր պտուղներից՝ ծիրանի մոտ 90 %-ը։ Այսինքն՝ այս հիմնական ապրանքներն են, որոնց շուկան, հասցեատերը նախատեսված է եղել Ռուսաստանի համար և այդ ապրանքները ի սկզբանե նախատեսված են եղել ռուսական շուկայի համար, և այս սահմանափակումները մեծ խոցելիություն բերեցին մեր  գյուղատնտեսությանը, որոնք արդեն իսկ խոցելի դիրքում էին»։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները հուշում են, որ ԵՄ երկրներից հայկական ապրանքները ավելի շատ արտահանվել են

Բելգիա և Բուլղարիա։ Բելգիայի հետ ապրանքաշրջանառությունը 83 մլն դոլարից հասել է մոտ 153 մլն –ի, Բուլղարիայի հետ՝ 42 մլն դոլարից 223 մլն –ի։ Աղասի Թավադյանն այստեղ էական է համարում պղնձի խտանյութի արտահանումը․

«Ինչ վերաբերվում է Եվրամիությանը, ապա կա որոշակի աճ, սակայն պետք է նշել, որ մեր կառավարության օրոք, 2018 թ–ից սկսած մինչև 2025 թիվը Հայաստանի արտահանումը հիմնականում աճել է ԵԱՏՄ- Ռուսաստան ուղղությամբ։ Այսինքն, եթե նայենք, այս 8 տարիների ընթացքում դեպի ԵԱՏՄ- Ռուսաստան արտահանումը աճել է գրեթե 5 անգամ։ Իսկ դեպի Եվրամիություն նույն է մնացել, այսինքն՝ որոշակի ստագնացիա կա նույնիսկ, 1 %-ով»։

Իրավիճակն, ըստ տնտեսագետի, արտառոց է ։ Նա նշում է, որ նոր որոշակի քայլեր են ձեռնարկվում, որպեսզի հայկական արտադրանքը իրացվի նաև ԵՄ-ում։  

Հարևան Իրանի հետ ապրանքաշրջանառությունը գրեթե անփոփոխ է ։ Այն ավելացել է մոտ 27 մլն դոլարով և այժմ կազմում է մոտ 370 մլն դոլար։ Միացյալ Նահանգների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը որոշակի աճ է ունեցել և կազմում է 255 մլն դոլար։