Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ՀՀ-ում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն օգոստոսի 6-ին հանդիպել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սուհայլան Մունզեր Խալիլ Խալիլի հետ։
Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Ռուստամ Բաքոյանն արժևորել է Հայաստանի և Իրաքի միջև զարգացող համագործակցությունը։ Խոսելով խորհրդարանական դիվանագիտության կարևորության մասին՝ պատգամավորը նշել է, որ Հայաստանն ու Իրաքը՝ որպես խորհրդարանական կառավարման պետություններ, մի շարք ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու մեծ հնարավորություններ ունեն։
Անդրադառնալով տնտեսական ոլորտում գործակցությանը՝ Ռուստամ Բաքոյանն ընդգծել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման անհրաժեշտությունը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ-ում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարը կարևորել է երկկողմ հարաբերությունների զարգացումը։ Հյուրը բարձրաձայնել է Հայաստանի և Իրաքի միջև օդային ուղիղ հաղորդակցություն հաստատելուն և իրաքցիներին մուտքի արտոնագրեր տրամադրելու դյուրացմանը վերաբերող հարցերը։
Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում