Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Սպորտ

Մանուել Տուլիպան ամփոփել է հանդիպումն ու պատասխանել լրագրողների հարցերին

Երեկ՝ օգոստոսի 4-ին, ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կամային հաղթանակ տարավ Սլովենիայի գործող չեմպիոն «Ցելյեի» նկատմամբ (2-1)։

Երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան հետխաղային ասուլիսի ժամանակ ամփոփել է հանդիպումն ու պատասխանել լրագրողների հարցերին։

- Խաղային ո՞ր դրվագում «Արարատ-Արմենիան» կարողացավ հաղթանակի նժարն իր կողմը թեքել։

«Չեմ ցանկանում առանձնացնել որևէ կոնկրետ դրվագ։ Կարող եմ միայն ասել, որ սա ընթացիկ մրցաշրջանում մեզ համար ամենաբարդ մրցակիցն էր, որին հանդիպել ենք։ «Ցելյեն» մեզ ավելի շատ դժվարություններ ստեղծեց, քան որևէ այլ թիմ։ Երբ նրանք գնդակով էին, մենք լուրջ խնդիրներ էինք ունենում, և հիմա հաստատ կարող եմ ասել, որ պատասխան խաղը մեզ համար շատ-շատ բարդ է լինելու։

Ցանկանում եմ ընդհանուր առմամբ շնորհակալություն հայտնել իմ ֆուտբոլիստներին քրտնաջան աշխատանքի համար։ Յուրաքանչյուր երեք օրը մեկ այսպիսի բարձրակարգ հանդիպումներ անցկացնելը շատ դժվար է։ Հատկապես, որ երեք օր առաջ խաղում էինք արհեստական խոտածածկի վրա, և մի շարք ֆուտբոլիստներ խաղադաշտում անցկացրել էին 90 րոպե։ Այնպես որ, գոհ եմ թիմի խաղից և ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել մարզչական շտաբին»։

- Կցանկանայի հարցնել Միշել Այվազյանի մասին։ Միգուցե մարզչի համար մի փոքր տարօրինակ լինի, որ առանձնացնում եմ 21-22 տարեկան ֆուտբոլիստի խաղադաշտ մտնելը, սակայն մենք Հայաստանում սովոր չենք տեսնելու, որ այդ տարիքի ֆուտբոլիստներին հաճախ վստահեն այսպիսի խաղերում, նույնիսկ եթե լավ խաղացողներ են եղել։ Ի՞նչ կասեք այս թեմայի վերաբերյալ. ամեն ինչ կախվա՞ծ է կոնկրետ ֆուտբոլիստից, թե՞ դուք վստահում եք այդ տարիքի խաղացողներին։

«Ես սիրում եմ հնարավորություն տալ այնպիսի ֆուտբոլիստների, որոնք փնտրում են այդ հնարավորությունները։ Մարզումների ժամանակ ջանասիրաբար աշխատում են, խաղադաշտում խելացի են գործում և մշտապես իրենց խաղը բարելավելու հնարավորություններ են փնտրում։ Այնպես որ, գլխավոր պատճառը դա է։ Միշելի առավելությունն այն է, որ նա կարող է խաղալ կիսապաշտպանության տարբեր դիրքերում։

Խորապես համոզված եմ, որ մարզիչները երբեք չպետք է վախենան երիտասարդ ֆուտբոլիստներին խաղադաշտում հնարավորություն տալուց։ Եթե խաղացողը պրոֆեսիոնալ է, գիտի, թե ինչ է անում, պատրաստ է խաղին և նվիրված է խաղում, չպետք է նայել տարիքին։ Վստահ եմ, որ Միշելը կարող է փայլուն ապագա ունենալ»։

- Րոպեներ առաջ ձեր տեղում նստած «Ցելյեի» գլխավոր մարզիչը հայտարարել է, որ պատասխան խաղում ամեն ինչ այլ կերպ է լինելու, և նրանք կբեկան դիմակայության ընթացքը։ Դուք էլ արդեն մի քանի անգամ նշեցիք, որ արտագնա հանդիպումը շատ բարդ է լինելու։ Ո՞րը պետք է լինի հաջողության հասնելու ձեր գլխավոր բանալին։

«Պարզ է, որ այն, ինչ ասել է մրցակցի մարզիչը, դա էլ պետք է ասեր։ Ես նույնպես ասացի այն, ինչ պետք է ասեի։

Բայց մի բան հաստատ հստակ է․ մենք մեծ հավակնություններ ունենք ու պատիվ ունենք ներկայացնելու այս փոքր երկիրը։ Հայաստանի, հայկական ֆուտբոլի մասին խոսելիս հիմնականում շատ են թերագնահատում մեզ, շատերը կարծում են, որ այստեղ անհրաժեշտ մակարդակ չկա։ Բայց դա այդպես չէ․ մենք ունենք որակյալ ֆուտբոլ և ակումբ, և բոլորին հաճույքով ապացուցում ենք հակառակը։

Բնականաբար, մենք ունենք մեր ծրագիրը և պատրաստ կլինենք։ Պատասխան խաղը մեզ համար չափազանց մեծ նշանակություն ունի։ «Արարատ-Արմենիան» պատրաստ է բարձրացնել հայկական ֆուտբոլի նշաձողը»։

- Որակավորման նախորդ երկու փուլերում թիմը երկու գնդակի առավելություն ուներ առաջին խաղերից հետո։ Սակայն պատասխան հանդիպումների առաջին խաղակեսերը խիստ լարված էին անցնում, և միայն դրանից հետո էր թիմը լուծում իր խնդիրները։ Այս անգամ թիմը երկու գնդակի առավելություն չունի։ Ի՞նչ պետք է անենք, որ առաջիկա առաջին խաղակեսն ավելի հաջող անցկացնի թիմը։

«Ամեն ինչ շատ պարզ է։ Երբ երկու գոլի առավելություն ունեինք, կարող էինք մեզ թույլ տալ պարտվել մեկ գոլի տարբերությամբ։ Հիմա պետք է կա՛մ հաղթել, կա՛մ ոչ-ոքի խաղալ։ Կրկին կրկնում եմ՝ ոչինչ և ոչ ոք մեզ չի կարող խանգարել երազել։ Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի այս երկիրը շարունակի երազել։ Հավաստիացնում եմ ձեզ, որ թե՛ ես, թե՛ ֆուտբոլիստները բոլոր ջանքերը կգործադրենք, որ Չեմպիոնների լիգայում հայտնվենք կամ առնվազն Եվրոպայի լիգայի խաղարկության լիգայի փուլում խաղանք։ Եթե դա մեզ մոտ չստացվի, չի նշանակի, թե ջանք ենք խնայել կամ եղել է նվիրվածության պակաս։ Դա կնշանակի միայն մեկ բան՝ որ մրցակիցը չափազանց ուժեղ է եղել», - նշել է պորտուգալացի մասնագետը։

Հիշեցնենք, որ թիմերի միջև որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 11-ին՝ Երևանի ժամանակով 22:15-ին։

armsport.am