Գյումրին միշտ եղել է Հայաստանի մարզական կենտրոնը. Շիրակի մարզպետ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հետևել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի և ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքական թիմերի ուսումնամարզական հավաքների պարապմունքներին։ Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետի աշխատակազմը։
Մարզպետը զրուցել է հավաքականների մարզիչների և մարզիկների հետ, հետաքրքրվել ուսումնամարզական հավաքների ընթացքով, առաջիկա ծրագրերով և լսել նրանց կողմից բարձրացված հարցերն ու առաջարկությունները։
«Գյումրին միշտ եղել է Հայաստանի մարզական կենտրոնը՝ հարուստ մարզական ավանդույթներով, չեմպիոններով և ուժեղ մարզական դպրոցներով։ Մեր մարզիկներն իրենց նվաճումներով բարձր են պահում Հայաստանի պատիվը միջազգային հարթակներում և դա բոլորիս հպարտությունն է։ Մենք հնարավորությունների սահմաններում ձեր կողքին ենք և անելու ենք ամեն ինչ մարզական ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ, որպեսզի դուք լավագույն պայմաններում պատրաստվեք կարևոր մրցումների»,- նշել է Շիրակի մարզպետը։
Հանդիպման ընթացքում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը մարզպետին խնդրել է միջնորդել «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության Գյումրու մասնաճյուղի ըմբշամարտի մարզադահլիճի հատակի վերանորոգման հարցում։ Նրա խոսքով՝ մարզադահլիճը տարիներ շարունակ եղել է ուսումնամարզական հավաքների և տարբեր մակարդակի մրցաշարերի կազմակերպման լավագույն վայրերից մեկը, և դրա բարելավումը կարևոր նշանակություն կունենա մարզական գործընթացի շարունակականության համար։
Դավիթ Առուշանյանը նշել է, որ հարցը կլինի իր ուշադրության կենտրոնում, և մարզպետի աշխատակազմը լիազորությունների սահմաններում կաջակցի խնդրի ընթացակարգային բարձրաձայնման ու լուծման համար՝ պատկան կառույցների հետ համագործակցությամբ։
Հավաքի ավարտից հետո հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը կմեկնի Լեհաստան՝ մասնակցելու միջազգային մրցաշարի, որից հետո կսկսի նախապատրաստությունը հոկտեմբերին ԱՄՆ-ում և Ղազախստանում կայանալիք մինչև 23 տարեկանների և մեծահասակների աշխարհի առաջնություններին։
Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի մարզումներն անցկացվում են հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանի ղեկավարությամբ։ Մարզումների ընթացքում Դավիթ Առուշանյանը Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանի, մարզիչների և մարզիկների հետ քննարկել է հավաքի ընթացքն ու առաջիկա անելիքները։
Ծանրամարտի տղամարդկանց ազգային հավաքականն այս օրերին նախապատրաստվում է Ալբանիայում կայանալիք մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը և Չինաստանում անցկացվելիք մեծահասակների աշխարհի առաջնությանը՝ նպատակ ունենալով միջազգային հարթակներում կրկին բարձր պահել Հայաստանի մարզական հեղինակությունը։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում