Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ) Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել Սիրո անունը Հայաստան է Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում Հորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդ Վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինի Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին Հրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկում Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում

70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍիրո անունը Հայաստան էՀակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունըԴմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել ՀայաստանումՀորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդՎթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինիԴատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպըԱռողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասինՀրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկումՖիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվումՌուսաստանը հետ է մնում տեխնոլոգիական և տնտեսական մրցակցությունիցToyota գործարանների ավտոմատացման համար կարող է անհրաժեշտ լինել մոտ 400 հազար ռոբոտԻռլանդիան չի մասնակցի 2027 թվականին կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթինԱրմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյութ)2026-ին ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, հայտնաբերվել է չգրանցված 507 աշխատող. ՊԵԿ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանաՄեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան խաղաղության մրցանակին. Նիկոլ ՓաշինյանՀայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունըՊայթյունի հետեւանքով Պակիստանում 15 մարդ է զոհվել ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ ՌուբինյանԶելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասինՕգոստոսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքներըՀԾԿՀ նախագահն ու ԱՄՀ ներկայացուցիչները քննարկել են էլեկտրաէներգիայի սակագների ձևավորմանը վերաբերող հարցերՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակըՀունգարիայի նոր կառավարությունը պատրաստ կլինի հրաժարվել ռուսական գազի օգտագործումից մինչև 2027 թ. հոկտեմբերըՄարդիկ քո նկատմամբ ռասիզմ են դրսևորում անուղղակիորենՄիացյալ Թագավորության դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողությունՌուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիներիՎաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձինՌուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանինՀանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետներըԿաթողիկոսն ու եպիսկոպոսները չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՆերխուժումները կարող են ՀՀ տնտեսության համար սեփական ոտքին կրակոց դառնալ. ՇևցովՎստահ եմ, որ սա համապատասխան հետևանք և էֆեկտ կունենա բարձրակարգ կադրերի ներգրավման տեսքովԱդրբեջանի պետ​​անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել հինգ երկրում. ձերբակալվել է 11 անձՆա գիտի՝ ինչպես ղեկավարել թիմը և իսկական առաջնորդ էԿարեւոր են բուժքույրական գործի դերն ու նշանակությունը պացիենտների բուժման և խնամքի գործում Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության կանոններ» խմբակը (տեսանյութ)Իմ անձանական օդանավն է, պապս է ժառանգություն թողել. վարչապետԱՄՆ պետքարտուղարությունը Գերմանիային թույլատրել է Ուկրաինային փոխանցել 10 հրթիռ Patriot-ի համարՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունԶբոսաշրջիկներն ավելանում են, հյուրանոցային տեղավորումը՝ նվազում․ որտե՞ղ են մնում Հայաստան այցելողներըՀամաքաղաքային մաքրապատում՝ Երևանի բոլոր 12 վարչական շրջաններումՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՍեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՄանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց ՆորվիչինՀայաստանի պետական դպրոցները ստանում են հասանելիություն ChatGPT Edu հարթակին
Տեսանյութեր

Լոռու մարզում սպանության դեպք չի արձանագրվել․ ՆԳ նախարարն ամփոփել է 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքը

Հուլիսի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Լոռու մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկա են եղել ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում է նախարարությունը։
 
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը ներկայացրել է անցած 6 ամսվա ընթացքում կատարված աշխատանքը նշելով, որ Քրեական ոստիկանության գործառույթներին վերաբերելի 334 հանցագործության դեպք է գրանցվել։
 
Սպանության դեպքեր չեն արձանագրվել։ Քրեական ոստիկանները սպանության փորձի և նախապատրաստության 5 դեպք են բացահայտել։ Հաշվետու ժամանակահատվածում վնասազերծվել են հանցավոր կազմակերպություն և խմբավորումներ։ Նվազել են լատենտային հանցագործությունների հայտնաբերման դեպքերը։
 
Ընդհանուր առմամբ աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, որոնք հիմնականում պայմանավորված են Պարեկային ծառայողների կողմից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերմամբ։

Զեկույցներով հանդես են եկել նաև Համայնքային ոստիկանության Լոռու մարզի բաժինների, Պարեկային ծառայության, Ոստիկանության գվարդիայի Վանաձորի և Թումանյանի պետական պահպանության բաժինների ղեկավարները։
 
Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնում գրանցված հանցագործությունները նվազել են 3,2 տոկոսով․ 210 հանցանքից բացահայտվել է 178-ը կամ 84,8 տոկոսը՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Նվազել են անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունները, աճել՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը։
 
Առաջին կիսամյակի ընթացքում Համայնքային ոստիկանության Բազումի բաժնում գրանցվել է հանցագործության 240 դեպք, բացահայտվել՝ 84,6 տոկոսը։ Աճել են ընտանեկան և կենցաղային բռնության, մարդու և սեփականության, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները։
 
Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնում գրանցվել է հանցագործության 74 դեպք, բացահայտվել՝ 57-ը։ Նվազել են մարդու, սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։ Լատենտային բնույթի հանցատեսակներով աճ է արձանագրվել։
Անչափահասների նկատմամբ կատարված հանցագործության դեպքեր Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում չեն արձանագրվել։ Հաշվետու ժամանակահատվածում բաժնում գրանցվել է հանցագործության 149 դեպք, բացահայտվել 119-ը։ Բացահայտման ցուցանիշը կազմել է 79,9 տոկոս։ Նվազել են մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։
 
Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնում գրանցված 117 հանցանքից բացահայտվել է 103-ը կամ 88 տոկոսը։ Նվազել են տնտեսական գործունեության, ինչպես նաև պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ մարդու դեմ ուղղվածները։
 
Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության 4 դեպք է բացահայտվել Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնում։ Արձանագրված 145 դեպքից բացահայտվել է 129-ը կամ 89 տոկոսը։ Բաժնի սպասարկման տարածքում նվազել են մարդու դեմ ուղղված հանցանքները, աճել՝ սեփականության դեմ ուղղվածները։
 
Հաշվետու ժամանակահատվածում Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի սպասարկման տարածքում աճել են ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերը։ Արձանագրվել է հանցագործության 80 դեպք, բացահայտվել՝ 73-ը։ Բացահայտման ցուցանիշը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը՝ հասնելով 91,3 տոկոսի։ Դրական դինամիկա է արձանագրվել լատենտային հանցատեսակների, մասնավորապես՝ ապօրինի թմրաշրջանառության հայտնաբերման ուղղությամբ։ 

Տարբեր վարչական իրավախախտումներով Լոռու մարզի պարեկները առաջին կիսամյակի ընթացքում կազմել են ընդհանուր 45274 արձանագրություն՝ 3994-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Բացահայտել են 88 հանցագործություն, այդ թվում՝ սառի զենքի հայտնաբերման ու ապօրինի թմրաշրջանառության դեպքեր։ Թեև ավելացել են ճանապարհատրանսպորտային պատահարները, սակայն նվազել է դրանց հետևանքով զոհերի թիվը։
 
Ոստիկանության գվարդիայի Վանաձորի և Թումանյանի պետական պահպանության բաժինների ղեկավարները ներկայացրել են հաշվետու ժամանակահատվածում իրականացրած աշխատանքը՝ ընդգծելով նաև ծառայության ընթացքում արձանագրված հանցագործությունների բացահայտման արդյունքները։
 
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Լոռու մարզում հանցավորության դեմ պայքարի արդյունքները՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ոստիկանության ծառայողներին իրականացրած աշխատանքի համար։ Հատկապես սպանության նախապատրաստությունների բացահայտման և հանցավոր խմբերի վնասազերծման ուղղությամբ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատանքը նախարարը գնահատել է օրինակելի, ինչի շնորհիվ նաև նվազել են առանձնապես ծանր և ծանր որոշ հանցագործություններ։
 
Նախարար Սարգսյանը նշել է, որ պետք է առնվազն պահպանել դրական ցուցանիշները, շարունակել օպերատիվ միջոցառումները քրեական տարրերի ու հանցավոր խմբերի բացահայտման ուղղությամբ, կարևորել է նաև ապօրինի պահվող հրազենի հայտնաբերման և շրջանառությունից դուրսբերման ուղղությամբ աշխատանքը։
 
Արփինե Սարգսյանը հանձնարարել է ակտիվացնել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման և կանխարգելման միջոցառումները։ 

Առանձին անդրադարձ է կատարվել անչափահասների մասնակցությամբ և նրանց նկատմամբ կատարվող հանցագործություններին և ընտանեկան բռնության դեպքերին։ Նախարարը հանձնարարել է շարունակել պարբերական հանդիպումներն ու կանխարգելիչ աշխատանքը՝ ապահովելով ոստիկանության բոլոր ստորաբաժանումների համակարգված ներգրավվածությունը։
 
ՆԳ նախարարը հատուկ ընդգծել է սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ յուրաքանչյուր ահազանգի նկատմամբ արագ և համակողմանի արձագանքի անհրաժեշտությունը, կարևորել պատշաճ իրավական ընթացքի ապահովումը։
 
Արփինե Սարգսյանը հանձնարարել է շարունակել նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության և շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման ուղղությամբ միջոցառումները։ Առանձին ուշադրություն է դարձվել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերին։
 
Անդրադառնալով Պարեկային ծառայության աշխատանքին՝ նախարարը կարևորել է պարեկների դերը ոչ միայն ճանապարհային երթևեկության կարգավորման, այլև հանցագործությունների կանխարգելման և բացահայտման գործում՝ ընդգծելով արագ արձագանքման գործիքակազմի շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը։