Ֆրանսիան առավելության հասավ 2:0 հաշվով
Ֆրանսիան ֆուտբոլի աշխարհի առաջնության ¼ եզրափակիչում 2։0 հաշվով առավելության հասնելով Մարոկկոյի հավաքականի նկատմամբ դարձավ կիսաեզրափակիչ հանդիպումներին մասնակցող առաջին ընտրանին։
Ֆրանսիան ու Մարոկկոն նախորդ` Կատարում կայացած առաջնությունում, հանդիպել էին կիսաեզրափակիչում ու կրկին եվրոպական թիմն առավելության էր հասել 2։0 հաշվով։
Երեւանի ժամանակով այս գիշեր կայացած խաղում Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն գոլ խփեց 60-րդ րոպեին։ Վեց րոպե անց աչքի ընկավ նաեւ ֆրանսիացի մեկ այլ հարձակվող՝ Ուսման Դեմբելեն։
Ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուների պայքարում Մբապեն հավասարվեց արգենտինացի Լիոնել Մեսսիին․ երկուսն էլ իրենց հաշվին ունեն 8-ական գոլ։
ԱԱ-2026-ի առաջին կիսաեզրափակիչում, որը կկայանա հուլիսի 14-ին, Ֆրանսիայի հավաքականը կհանդիպի Իսպանիա - Բելգիա զույգի հաղթողին։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում