Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ Երևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստին Իրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ Տնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու է Վարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը Իսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտը Կոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայից Այս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան

Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր ՋենոայինՆորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնությանՋրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են կոպիտ խախտումներ՝ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում էԱյսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնումԹրամփը հերքել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու մասին լուրերըՀայտարարություն Նրանք նախկինում երեք անգամ կեղծել են հանրաքվեներըԵրբ հարևան երկրների միջև առկա են առևտարյին կապեր, նրանք ավելի քիչ են հակված պատերազմելու
Մշակույթ

Մշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին

Green Rock բարեգործական և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամները ստորագրել են հուշագիր՝ Դիլիջանում մշակութային գործունեություն սկսելու համար։ Գործակցության հիմնական նպատակը քաղաքի երբեմնի մշակութային կարգավիճակը վերականգնելն է։

Դիլիջանին վերադարձնել մշակութային մայրաքաղաքի կարգավիճակը։ Սա Green Rock բարեգործական և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամների ստորագրած հուշագրի հիմնական նպատակներից մեկն է։ Ստորագրման վայրը պատահական չի ընտրվել։  Գործակցության սկիզբը դրվում է Արամ Խաչատրյանի տուն  թանգարանում։

Արամ Խաչատրյան տուն թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյան․

«Խորհրդանշական է այն փաստը, որ առաջին նախագիծը նվիրվում է  Արամ Խաչատրյանին և իր հետևորդներին՝ Հայկական կոմպոզիտորական հնգյակին ։ Ուրախ եմ, որ այս կարևոր և հրաշալի գործակցության մեկնարկի անմիջական մասնակիցն եմ լինելու»։

Դիլիջանում մշակութային խոշոր նախագծեր իրականացնելու գաղափարը վաղուց էր հասունացել։ Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի տնօրեն, ջութակահար Կարեն Շահգալդյանն ասում է, որ Green Rock հիմնադրամի հետ գործակցությունը հնարավորություն է տվել սկսելու այն ծրագիրը, որն ուղղված է քաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանն ու մշակութային տուրիզմի զարգացմանը․

«Դիլիջանը եղել է մշակութային մայրաքաղաք, մենք ուզում ենք վերադարձնել այդ  կարգավիճակը։ Շատ պլաններ ունեմ, ուզում եմ այնտեղ կազմակերպենք ամենամյա փառատոն։ Ուզում ենք, որ այդ  վայրը նորից սկսի լիաթոք շնչել, ինչպես խորհրդային տարիներին էր, երբ այնտեղ գալիս էին համաշխարհային դասական երաժշտության աստղերը»։

Հիմնադրամի տնօրեն Եկատերինա Բրեդիխինան ասում է, որ Դիլիջանում  մինչև այս նախաձեռնությունը սոցիալական և կրթական ծրագրեր են իրականացրել, հիմա փորձում են լրացնել մշակութային միջոցառումների բացը․

«Այս նոր նախաձեռնությունը միտված է մշակութային տուրիզմի զարգացմանը, այն հնարավորություն կտա զբոսաշրջիկներին քաղաքում մնալ ավելի երկար ժամանակով»:

Առաջին համատեղ համերգը տեղի կունենա հուլիսի 15-ին Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցությամբ՝ Կոմպոզիտորների տան Բեթհովենի անվան համերգասրահում։

Այն նվիրված է լինելու Արամ Խաչատրյանին և «Հայկական հնգյակի» կոմպոզիտորներին։ Ելույթ կունենան ջութակահար Կարեն Շահգալդյանը, դաշնակահար, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը և թավջութակահար Լևոն Առաքելյանը․

«Ֆենոմենալ ակուստիկայով համերգասրահը կարող է հյուրընկալել մինչև 500 հանդիսատեսի․ մենք ակնկալում հանդիսատես նաև Դիլիջանից, Երևանից, Իջևանից ու Վանաձորից»:

Երաժշտական երեկոյի ընթացքում կբացվի նաև հայ կոմպոզիտորներին նվիրված լուսանկարչական ցուցահանդես։