Ես բախտավոր եմ, որ ունեմ աշխարհի լավագույն դարպասապահներից երեքին
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն կիսվել է իր տպավորություններով Աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում Ավստրիայի նկատմամբ տարած վստահ հաղթանակից հետո։ «Սո Ֆայ» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում իսպանացի մասնագետը հանդես է եկել հանգիստ, առանց ավելորդ էյֆորիայի, սակայն ընդգծել է թիմի կատարած հսկայական աշխատանքն ու անսահմանափակ ներուժը։
Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկի այն խոսքերին, թե Իսպանիան կարող է դառնալ աշխարհի չեմպիոն, Դե լա Ֆուենտեն արձագանքել է մեծ ոգևորությամբ՝ նշելով, որ իր թիմը դեռ շատ բան ունի ապացուցելու.
«Մեր նպատակն է շարունակել բարելավել խաղը՝ ելնելով այն մտքից, որ այս թիմը դեռ չի հասել իր հնարավորությունների առաստաղին։ Մենք հավակնոտ ենք և մարզական առումով՝ պարզապես անկուշտ։ Յուրաքանչյուր խաղ տարբեր է և ունի իր բարդությունը։ Ավստրիան մեզ խնդիրներ կստեղծեր, եթե մենք լավ չգործեինք։ Ես շատ երջանիկ եմ, բայց պետք է էլ ավելի լավը դառնանք: Մեր աճի հնարավորություններն անսահման են»։
Խոսելով թիմային խաղի մասին՝ մարզիչը նշել է, որ չնայած խաղը գրեթե կատարյալ էր, դեռ կան շտկելու ենթակա դետալներ, հատկապես բարձր պրեսինգի և պաշտպանական որոշ գործողությունների առումով, քանի որ հաջորդ մրցակիցներն ավելի բարդ են լինելու։
Դե լա Ֆուենտեն հատուկ առանձնացրել է մի քանի ֆուտբոլիստների, ովքեր վճռորոշ դեր են խաղում ընթացիկ մրցաշարում. «Ես ճանաչում եմ Ունայ Սիմոնին դեռ մանկուց, մենք միասին ենք Հունաստանում կայացած Մ-19 Եվրոպայի առաջնությունից ի վեր։ Մեր հարաբերությունները գրեթե ընտանեկան են։ Ինձ համար մեծ պատիվ է մարզել նրան, նա այժմ համաշխարհային ճանաչում ունի։ Ես բախտավոր եմ, որ ունեմ աշխարհի լավագույն դարպասապահներից մեկին, ավելին՝ լավագույններից երեքին։
Մարկ Կուկուրելյան անսխալական է մեզ հետ, աշխատում է ժամացույցի պես։ Նա հիանալի է կարդում խաղը, տոպ մակարդակի ֆուտբոլիստ է և դեռ երկար ճանապարհ ունի անցնելու»։
Ռոդրին բացառիկ աշխարհի առաջնություն է անցկացնում։ Նա ճնշում է գործադրում, հասնում է տուգանային հրապարակ, հարվածում է։ Իսկ Պեդրին հերթական վարպետության դասը ցուցադրեց։ Ես հիացած եմ նրանցով»։
Օյարսաբալը ևս մեկ անգամ ապացուցեց իր ողջ ներուժը։ Նրան պետք է արժանին մատուցել»։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը