Ալեքսիս Օհանյանը եւ գերդաստանի 4 սերունդների ներկայացուցիչները
34-ամյա միլիոնատեր, Reddit սոցիալական ցանցի հիմնադիր, հայ-ամերիկյան ինտերնետ գործարար, ակտիվիստ և ներդրող Ալեքսիս Օհանյանն Instagram-յան իր էջում հոր՝ Քրիս Օհանյանի, պապի և իր դստեր լուսանկարն է հրապարակել՝ նշելով, որ լուսանկարում Օհանյանների 4 սերունդ է հավաքվել՝ 96 տարեկան պապից մինչև իր 4 ամսական աղջիկը: Պարզվում է՝ գերդաստանը հավաքվել է ավագ Օհանյանի՝ Ջոնի ծննդյան կապակցությամբ, և լուսանկարի մեկնաբանության մեջ Ալեքսիսը ջերմորեն շնորհավորել է պապի տարեդարձը:
Հիշեցնենք, որ Ալեքսիսը նախորդ տարվա նոյեմբերին երկու տարվա մտերմությունից հետո վերջապես օրինականցրեց իր և հայտնի սևամորթ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հարաբերությունները, երբ սեպտեմբերի 1-ին արդեն լույս աշխարհ էր եկել նրանց դստրիկը՝ Օլիմպիան: Ամուսինները հենց այդպես էլ նախատեսել էին, որ իրենց հարսանիքը կկազմակերպեն երեխայի լույս աշխարհ գալուց անմիջապես հետո: Այժմ Օլիմպիան 4 ամսական է:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը