Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ Հայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիան Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում Նուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ) Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններում Առաջին նոր երգ` հարսանիքից հետո Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Առաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում «Սև թիկնոցը» վերադառնում է Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխան Կոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառով Սի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտ

Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետՀայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիանՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումՆուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ)Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններումԱռաջին նոր երգ` հարսանիքից հետոԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալինԱռաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում«Սև թիկնոցը» վերադառնում էԵրևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխանԿոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառովՍի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտՓոքրիկ չինուհին ռուբիկ-կուբիկը լուծելու աշխարհի նոր ռեկորդ է սահմանելՔննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի փոխադարձ ինտեգրման և համագործակցության խորացման հնարավորություններըԽնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունՁեր նվիրումը խաղաղությանը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համարՄԱԿ-ի հնացած կառուցվածքը չի արտացոլում աշխարհաքաղաքական իրողություններըԽաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրերԽաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորումՀայաստանի և Իտալիայի պարագայում մշակութային կամուրջներն արդեն կառուցված ենՀայաստանի կանանց հավաքականը 7-րդ տուրում կմրցի Ադրբեջանի թիմի հետ«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026». զարգացնել որպես Հայաստանի ամենամեծ պետական կարիերայի կենտրոնՍերգեյ Մուրադյանը բաց կթողնի առաջիկա խաղերըԲյուջետային դեֆիցիտի ցուցանիշը հիասթափեցրել է Ջորջա ՄելոնիինԴեպի Եվրամիություն արտահանման կարողությունների զարգացման ուղղությամբ հետևողական քայլերը շարունակվում Են«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի գալիք ՏԻՄ ընտրություններում․ ԿԸՀԲրիտանական բիզնեսի դերը Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման գործումՍուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում հետևել է սննդի պատրաստման գործընթացինԴեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)Ֆրանսիան և Լատվիան բանակցություններ կսկսեն միջուկային զսպման նախաձեռնությանը միանալու շուրջWizz Air-ը կավելացնի Երևան-Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը Պուտինը պատրաստ է Թրամփի հետ նոր հանդիպման. ՊեսկովՀՀ ԱԺ նախագահը և Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌումինիայի նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է ամերիկյան զորքերի տեղակայմամբՀամբարձում Մաթևոսյանը մասնակցել է New York Climate Week 2026-ի շրջանակում բարձր մակարդակի քննարկմանըՎեց ամսով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվիՌուսաստանը կոչ է անում ԱՊՀ-ում զարգացնել համագործակցությունը կենսաանվտանգության ոլորտում1963 թվականին կառուցված Երևանի թիվ 133 մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվում է (տեսանյութ)Մեկնարկել է «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնըՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննությանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով, ապա 4-6 աստիճանով կնվազիԲելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըԱրճիսի թուզը շատ համեղ է. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել (տեսանյութ)Մեկնարկում է Երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոնըՍևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ինՀՀ-Թուրքիա երկաթուղին ամբողջությամբ կփոխի միջազգային լոգիստիկան (տեսանյութ)Ալիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն
Սպորտ

Իջևանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ֆուտբոլային մարզադաշտ կկառուցվի

Իջևանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ֆուտբոլային մարզադաշտ կառուցելու նպատակով Կառավարությունը 177 միլիոն 828 հազար դրամ է հատկացրել, որով կիրականացվեն նախագծանախահաշվային աշխատանքները։ Միջոցները հատկացվել են՝ վերաբաշխում կատարելով ԿԳՄՍ նախարարության այս տարվա բյուջեում։

Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ Վրաստանի հետ համատեղ Ֆուտբոլի աշխարհի Մ20 տարեկանների 2029 թվականի աշխարհի առաջնության անցկացման հայտի հաստատման հիմնական պայմաններից մեկը Հայաստանում ՈՒԵՖԱ-ի չորրորդ կատեգորիայի մարզադաշտերի առկայությունն էր։ Այս ուղղությամբ Կառավարությունն աշխատանքները սկսել է դեռևս նախորդ տարի՝ նախապատրաստվելով ինչպես հայտի ներկայացմանը, այնպես էլ իրադարձությունների հնարավոր զարգացմանը:

Նախարարն ընդգծել է, որ արդեն մեկնարկել է Վանաձորի մարզադաշտի վերակառուցման նախագծման գործընթացը։ Նախատեսվում է, որ առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում նախագիծը պատրաստ կլինի, ինչից հետո կմեկնարկեն վերակառուցման հիմնական աշխատանքները։ Այսօրվա որոշմամբ մեկնարկում է նաև Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը։ Արդյունքում՝ հնարավոր կլինի հրատապ կարգով մեկնարկել 10 հազար հանդիսականի համար նախատեսված ֆուտբոլային մարզադաշտի կառուցման ծրագիրը՝ ապահովելով դրա ավարտը մինչև 2029 թվականի հունվարը՝ առաջնության մեկնարկից առնվազն վեց ամիս առաջ։

Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է, որ նախորդ տարվա դեկտեմբերին Կառավարության որոշմամբ արդեն ձեռք է բերվել անհրաժեշտ հողատարածքը՝ այն գնելով 20 սեփականատերերից։

Մարզադաշտի նախագծման աշխատանքները վստահվել է միջազգային փորձ ունեցող «Վենյուերա Հոլդինգ» ՍՊԸ-ին, որն արդեն ներգրավված է Վանաձորի մարզադաշտի վերակառուցման ծրագրում։ Ընկերությունն իրականացրել է մի շարք հեղինակավոր նախագծեր, այդ թվում՝ Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտը, որտեղ անցկացվել են Եվրո-2020-ի խմբային փուլի երեք և 1/8 եզրափակչի մեկ հանդիպում, Սաուդյան Արաբիայի «Քինգ Աբդուլլահ Սպորտ Սիթի» մարզադաշտը, որտեղ անցկացվել է 2023 թվականի աշխարհի ակումբային առաջնությունը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտը, որտեղ 2018 թվականին անցկացվել են ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության հանդիպումներ։

«Գործ ունենք մի ընկերության հետ, որն ունի այս մակարդակի և ստանդարտի մարզադաշտերի նախագծման և կառուցման մեծ փորձ։ Ներկայում նաև բանակցություններ են ընթանում ընկերության հետ՝ շինարարական աշխատանքների իրականացման շուրջ։ Այս բոլոր քայլերի նպատակն է, հաշվի առնելով առաջնության անցկացման ժամկետներն ու աշխատանքների ծավալը, ընտրել լավագույն լուծումները»,- նշել է ԿԳՄՍ նախարարը՝ հավելելով, որ հաջորդիվ Կառավարության քննարկմանը կներկայացվեն նաև շինարարության փուլին վերաբերող նախագծերը։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այս ընթացքում անհրաժեշտ խորհրդատվություն են ստանում են նաև ՈՒԵՖԱ-ից՝ կիրառվող տեխնոլոգիաների և դրանց համապատասխանության վերաբերյալ. «Շարունակելու ենք օգտվել ՈՒԵՖԱ-ի աջակցությունից, որպեսզի ներկայացվող առաջարկները գնահատելու համար անհրաժեշտ գիտելիք ու մասնագիտական կարողություններ ունենանք։ Կարծում եմ՝ ներկայացված մոտեցումները հիմք են տալիս վստահ լինելու, որ առաջնությանը պատշաճ նախապատրաստվելու բոլոր քայլերը ժամանակին կիրականացնենք»:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ արդեն հաստատվել է առաջնության ձևաչափը։ Մրցաշարին կմասնակցի 24 թիմ, ընդհանուր առմամբ՝ կանցկացվի 52 հանդիպում, որոնցից 26-ը՝ Վրաստանում, 26-ը՝ Հայաստանում։ Հայաստանում կայանալիք հանդիպումներից 9-ը կանցկացվեն Վանաձորում և Իջևանում, իսկ 17-ը՝ Երևանում։

«Վանաձորում և Իջևանում խաղացող թիմերը կտեղակայվեն Դիլիջանում։ Այս ուղղությամբ ևս մեծ աշխատանք ունենք անելու, քանի որ միայն թիմերի և պատվիրակությունների տեղավորման համար կպահանջվի շուրջ 7 հյուրանոցային համալիր։ Այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթանում են»,- տեղեկացրել է է ԿԳՄՍ նախարարն ու հավելել՝ օգոստոսի վերջին նախատեսվում է Ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) ներկայացուցիչների հերթական այցը Հայաստան, որի ընթացքում կգնահատվեն մինչ այժմ կատարված աշխատանքները և կտրվեն անհրաժեշտ հանձնարարականներ ու առաջարկություններ՝ հետագա գործընթացի համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ սա կարևոր իրադարձություն է Հայաստանի Հանրապետության համար, իսկ առավել մեծ նշանակություն ունի Վանաձորի և հատկապես Իջևանի համար։

«Խոսքը միայն առաջնության անցկացման մասին չէ, այլև այնպիսի ենթակառուցվածքների ստեղծման, որոնք երբեք չենք ունեցել։ Սա, իհարկե, նաև մարտահրավեր է, քանի որ ունենք ժամանակային սահմանափակումներ։ Սակայն կարևոր է, որ նախապատրաստական աշխատանքները ժամանակին սկսել ենք։ Փոխվարչապետի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբն արդեն գործում է և զբաղվում է ոչ միայն մարզադաշտերի կառուցմամբ, այլև հարակից բոլոր հարցերով՝ կեցությունից և լոգիստիկայից մինչև կազմակերպչական այլ խնդիրներ»,- նշել է վարչապետը։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրայանը հավելել է, որ աշխատանքային խումբն անցկացրել է երկու քննարկում՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի մշտական մասնակցությամբ: Տիգրան Խաչատրյանի տեղեկացմամբ՝ վերջին քննարկման ժամանակ որոշվել է, որ պետք է դիմեն նախագծող կազմակերպությանը՝ նաև շինարարական աշխատանքները համակարգելու և որպես գլխավոր կապալառու հանդես գալու առաջարկով։ Միաժամանակ, այս գործընթացին կներգրավվեն ՀՀ կազմակերպությունները՝ հաշվի առնելով դրանց կարողությունները և մարզական շինությունների կառուցման մասնագիտական ներուժը․ «Մենք հիմա նաև ձևավորում ենք մի աշխատանքային խումբ՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ սերտ համագործակցությամբ. կհրավիրենք մասնագետների, որոնք տիրապետում են մարզական կառույցների կառուցմանը և նախագիծերի հետ աշխատանքի փորձ ունեն։ Երբ Վանաձորի և Իջևանի մարզական կառույցների նախագծերը պատրաստ լինեն, կդիմենք փորձագետների մասնագիտական աջակցությանը»:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հավելել է, որ ընթացիկ աշխատանքներին զուգահեռ մշակվում է նաև ապագա մարզադաշտերի շահագործման բիզնես մոդելը։

«Այս ենթակառուցվածքները տվյալ տարածաշրջանների համար աննախադեպ նշանակություն ունեն, և կարևոր է, որ դրանք հետագայում ճիշտ շահագործվեն»,- ասել է նախարարը։