Վիլնյուսում ներկայացվել է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի փորձը
Հունիսի 16–21-ը Վիլնյուսում կայացավ Միջազգային մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) «Ոգեշնչելով ապագան» (Inspiring the Future) խորագրով 69-րդ գագաթնաժողովը, որը համախմբեց աշխարհի առաջատար երաժշտական մրցույթների, մշակութային հաստատությունների և արվեստի կառավարման ոլորտի ներկայացուցիչներին։
Դասական երաժշտության ոլորտի զարգացմանը նվիրված այս հեղինակավոր հարթակն այս տարի կենտրոնացած էր երիտասարդ արվեստագետների մասնագիտական զարգացման, նոր լսարանների ձևավորման, միջազգային համագործակցությունների ընդլայնման հեռանկարների վրա։
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2016 թվականից անդամակցում է Միջազգային մրցույթների համաշխարհային ֆեդերացիային, և որպես ֆեդերացիայի լիիրավ անդամ, մշտապես ներկայացվում է գագաթնաժողովում։ Միջոցառմանը մասնակցում էր «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը, որը մասնագիտական համայնքին ներկայացրեց Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի փորձը, զարգացման հեռանկարներն ու վերջին տարիներին ներդրված մասնագիտական աշխատանքային մեխանիզմները։
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հեղինակության և շարունակական զարգացման գործում կարևոր դեր ունի մրցույթի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Նրա նախաձեռնությամբ մրցույթը հետևողականորեն ընդլայնում է միջազգային համագործակցությունները, ներգրավում աշխարհահռչակ երաժիշտների և ժյուրիի անդամների, որի արդյունքում մրցույթը շարունակում է ամրապնդել իր դիրքը համաշխարհային երաժշտական մրցութային հարթակում։
«Փորձը ցույց է տալիս, որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում մրցանակակիր դարձած երաժիշտները հետագայում հաջողությամբ դրսևորվում են նաև այլ հեղինակավոր միջազգային մրցույթներում՝ արժանանալով բարձր մրցանակային տեղերի»,– ընդգծել է Մարտին Թովմասյանը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում