Սկանդալ հայկական ֆուտբոլում․ «Նոան» պահանջում է համակարգային փոփոխություններ ՀՖՖ-ում
Ակումբը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ խոր մտահոգությամբ հետևում է հայկական ֆուտբոլում առկա իրավիճակին։
«Մեզ համար ակնհայտ է, որ կուտակված խնդիրները չեն սահմանափակվում մեկ առանձին դեպքով կամ մեկ մրցաշրջանով։ Դրանք համակարգային բնույթ ունեն՝ սկսած մրցավարության նկատմամբ վստահության լուրջ անկումից, մինչև մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ձախողումներ, ակումբների հետ հարաբերություններում ստեղծված լարվածություն և ֆուտբոլային կառավարման ընդհանուր անարդյունավետություն։
Հատկապես ցավալի և մտահոգիչ էր տեսնել Հայաստանի ազգային հավաքականի վերջին խաղերին կիսադատարկ տրիբունաները։ Ազգային հավաքականը պետք է լինի համախմբող ուժ, բայց այն փաստը, որ նույնիսկ հավաքականի խաղերի նկատմամբ հանրային հետաքրքրությունն այս աստիճան նվազել է, խոսում է ֆուտբոլային ինստիտուտի նկատմամբ ցածր վարկանիշից։
Մենք կարծում ենք, որ հայկական ֆուտբոլը պետք է դուրս գա տարիներ շարունակ ձևավորված փակ, անարդյունավետ և անվստահություն առաջացնող միջավայրից։ Անհրաժեշտ են առողջացման իրական գործընթացներ, թափանցիկ կառավարում, մրցավարական համակարգի բարելավում, մանկապատանեկան ֆուտբոլի նկատմամբ նոր մոտեցում և ակումբների հետ առողջ ու կառուցողական հարաբերությունների ձևավորում։ Երեկ տեղի ունեցավ դրան նպաստող առաջին քայլը:
Լինելով հայկական ֆուտբոլում ամենամեծ ներդրումային ծրագիր իրականացնող ակումբը և Հայաստանի խոշորագույն սպորտային հարկատուն՝ «Նոան» շահագրգռված է ոչ միայն սեփական ակումբի հաջողություններով, այլև հայկական ֆուտբոլի ընդհանուր զարգացմամբ։
Այսօրվա իրադարձությունը կարող է դառնալ կարևոր սկիզբ, սակայն միայն այն դեպքում, եթե գործընթացը լինի շարունակական և հետևողական։ Հայկական ֆուտբոլին անհրաժեշտ է ոչ թե ձևական փոփոխություն, այլ համակարգային առողջացում»,- ասվում է հայտարարությունում։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում