Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ Երևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստին Իրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ Տնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու է Վարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը Իսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտը Կոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայից Այս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան

Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր ՋենոայինՆորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնությանՋրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են կոպիտ խախտումներ՝ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում էԱյսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնումԹրամփը հերքել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու մասին լուրերըՀայտարարություն Նրանք նախկինում երեք անգամ կեղծել են հանրաքվեներըԵրբ հարևան երկրների միջև առկա են առևտարյին կապեր, նրանք ավելի քիչ են հակված պատերազմելու
Մշակույթ

«Ազնավուրի ձայնը» վերադառնում է. ֆրանսիացի երգիչ Տիտիանոն շրջագայություններով կլինի Հայաստանի յոթ քաղաքում

 
«Ազնավուրի ձայնը». այսպես են անվանում երիտասարդ և խարիզմատիկ ֆրանսիացի երգիչ Տիտիանոյին, որը, յուրովի մեկնաբանելով մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները, գրավել է ոչ միայն օտար, այլև հայ երաժշտասերների ուշադրությունը։ 

Երգիչը պարբերաբար համերգներով ներկայանում է Երևանում, իսկ այս անգամ կծանոթանա Հայաստանի մարզերի հանդիսատեսի հետ։ Արտիստը հունիսին համերգներով կլինի Վաղարշապատում, Իջևանում, Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում, Կապանում և Գորիսում։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Տիտիանոյի արտիստիկ մենեջեր և համերգների կազմակերպիչ Մարիա Քոչարյանը պատմում է, որ սոցիալական հարթակներում է «հայտնաբերել» երգչին և զարմացել, թե որքան է նրա ձայնը նման Ազնավուրի ձայնին։ Քոչարյանի ընտանիքի անդամները, ընկերները ևս կարծել են, թե Ազնավուրն է երգում։

«Որոշեցի ավելին իմանալ Տիտիանոյի մասին և պարզեցի, որ տարիներ առաջ Արտակ Հերիքյանը նրան նվիրված մի հոդված է պատրաստել՝ գրելով, որ 100 տարեկանում Ազնավուրը բեմում է Տիտիանոյի դեմքով։ Տեսա, որ Տիտիանոն նաև հրավիրված է եղել Մարսելում  Ազնավուրի հուշատախտակի բացմանը, որին ներկա է եղել Ազնավուրի որդին՝ Միշա Ազնավուրը։ Բացահայտեցի նաև, որ նա երբեմն հանդես է գալիս Ազնավուրի դաշնակահար և նվագախմբի ղեկավար Էրիկ Ուիլմսի հետ»,-նշում է Մարիան։

Տիտիանոյի տաղանդին ծանոթանալուց հետո Մարիա Քոչարյանն «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրինությանն առաջարկում է Շառլ Ազնավուրի 100-ամյակի շրջանակում Տիտիանոյին հրավիրել Հայաստան։ Երգիչը միանգամից և սիրով ընդունում է Ազնավուրի հայրենիքում հանդես գալու հրավերն ու նաև չի խոսում որևէ հոնորարի մասին՝ նշելով, որ պատրաստ է անվճար ելույթ ունենալ Հայաստանում, քանի որ իր համար շատ կարևոր է լինել Ազնավուրի երկրում։ Այդպես երկու տարի առաջ կայանում է Տիտիանոյի առաջին հանդիպումը Հայաստանի հանդիսատեսի հետ։

Տիտիանոն չի ճանաչել Ազնավուրին։ Երգչի ընտանիքի անդամները, որոնք նաև ներկա են եղել նրա երևանյան վերջին համերգին, սիրել են Շառլ Ազնավուրի երգերը, և այդ սերը փոխանցվել է Տիտիանոյին։ Երկար տարիներ Տիտիանոն չի համարձակվել «մոտենալ» դրանց՝ մտածելով, որ Ազնավուրը վեհ է։ Ի վերջո՝ գայթակղությունը հաղթել է. նա համացանցում իր կատարմամբ հրապարակել է Ազնավուրի «Դեռ երեկ» հանրահայտ երգը, որը մեծ տարածում է գտել ու նպաստել է Տիտիանոյի ճանաչմանը։

«Երևանյան համերգներից հետո մեկնեցինք ԱՄՆ, որտեղ Տիտիանոն հանդես եկավ հայ համայնքի առաջ, վերջերս Վիեննայում Հայաստանի դեսպանության և տեղի  Հայ Առաքելական եկեղեցու ջանքերով կազմակերպված միջոցառմանն ենք մասնակցել, որին Տիտիանոն հանդես եկավ Էրիկ Ուիլմսի հետ։ Հիշում եմ՝ ԱՄՆ-ում այցելեցինք Ուիլմսի տուն։ Դա զարմանալի և առեղծվածային բնակարան է, որի ամեն անկյունը հիշեցնում է Ազնավուրին և Հայաստանը։ Նվագելիս նա չէր նայում Տիտիանոյին։ Երբ հարցրի, թե ինչու չի նայում, պատասխանեց, որ  Տիտիանոն իրեն հնարավորություն է տալիս վերապրել իր երիտասարդությունն ու մտածել, թե Շառլին է նվագակցում։  Շառլից հետո Ուիլմսն ինքն իրեն խոստացել է, որ այլևս ոչ ոքի չի նվագակցի, սակայն, երբ լսել է Տիտիանոյին, միտքը փոխել է»,-պատմում է Քոչարյանն ու տեղեկացնում՝ մինչև 2027 թվականը մի շարք համերգներ ունեն Ֆրանսիայում, Իսպանիայում  և այլ երկրներում։ Նրա խոսքով՝ Ազնավուրի նկատմամբ մեծ սեր են տածում ոչ միայն հայերը, այլև օտարները, ուստի Տիտիանոյի համերգներին ակտիվ մասնակցում են նաև այլ երկրների ներկայացուցիչներ։

Մարիան կարևորում է այն հանգամանքը, որ Տիտիանոն շատ տպավորված է հայերի նիստուկացով, հոգատարությամբ, ջերմությամբ։ Երգիչն անգամ մի քանի ամիս ապրել է Հայաստանում, փորձել սովորել լեզուն։ Հայաստանի մարզերում ելույթ ունենալու  գաղափարը հենց այդ շրջանում է ծնվել։

Կապանում և Գյումրիում կայանալիք համերգներին երգչին նվագակցելու է Գյումրիի  պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Չի բացառվում, որ Ազնավուրի երգերից բացի նա հնչեցնի նաև իր հեղինակային ստեղծագործություններից մեկը՝ նվիրված Հայաստանին, որի ֆրանսերեն տեքստը հայերեն է փոխադրել Մարիա Քոչարյանը։  Երգն արտահայտում է Տիտիանոյի զգացմունքները, Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը, այն ջերմությունը, որով Հայաստանը, Երևանն ընդունում են օտարներին։  Եթե հասցնեն ավարտել գործիքավորման աշխատանքները, Տիտիանոն այն անպայման կկատարի սպասվող համերգներին։

«Հոկտեմբերին սպասվում է երկարատև շրջագայություն ԱՄՆ-ում, տասը համերգով ներկայանալու ենք Իսպանիայում։ Ասեմ, որ վերջերս Տիտիանոն մասնակցեց ֆրանսիական «Ձայնը» նախագծին։ Նախագծի մարզիչներն արտասվեցին, երբ նա երգում էր։ Նրանք զարմացել էին, թե ինչպես է հնարավոր, որ գենետիկորեն իրար հետ ոչ մի կապ չունեցող մարդիկ այդքան նման ձայներ ունենան։ Ժյուրին չանցկացրեց  Տիտիանոյին հաջորդ փուլ՝ մեկնաբանելով, որ դա արդար չի լինի մյուս մասնակիցների նկատմամբ, քանի որ նրանք ասես ստիպված կլինեն մրցել Շառլ Ազնավուրի հետ։ Դա ևս նպաստել է Տիտիանոյի ճանաչմանը»,-ընդգծում է Մարիա Քոչարյանը։

Տիտիանոն մտադիր է շարունակել կատարել Ազնավուրի երգերը, բայց նաև սեփական ալբոմն է պատրաստում Էրիկ Ուիլմսի հետ։

Չեն բացառում ամռանը Ուիլմսի մասնակցությամբ համերգով հանդես գալ նաև «Արամ Խաչատրյան» համերգասրահի տանիքում։ Հավանական է, որ նոյեմբերին Տիտիանոն հանդես գա Ռուսաստանում։

Մարիա Քոչարյանը նաև կարևորում է այն փաստը, որ դիմել են «Հայ հեղինակ» կազմակերպությանը, որպեսզի բոլոր համերգների համար ունենան հեղինակային իրավունք, և համապատասխան տարբերանշանը լինի համերգների պաստառների վրա։ Տիտիանոն նշում է, որ այդ կերպ ևս ցանկանում է իր հարգանքն արտահայտել Շառլ Ազնավուրի նկատմամբ։