Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Մամուլ

Հենրիկ Մալյանի անվան թատրոնի նոր «խենթությունը»՝ «Քամին սասաֆրայի ճյուղերում»

Հենրիկ Մալյանի անվան թատրոնում առաջնախաղ է։ Ներկայացվել է ֆրանսիացի ականավոր դրամատուրգ Ռընե դը Օբալդիայի հռչակավոր «Քամին սասաֆրայի ճյուղերում» վեստերն-կատակերգությունը։ 1965 թվականին գրված  պիեսը յուրօրինակ «թատերական վեստերն» է:  Հեղինակը վերցրել է ամերիկյան կովբոյական ֆիլմերի  հայտնի կարծրատիպերն ու տեղափոխել թատերաբեմ՝ վերածելով սրամիտ ու աբսուրդային իրավիճակներով լի կատակերգության։

Պատկերացրեք՝ 19-րդ դարի կիսախարխուլ մի խրճիթ Կենտուկիում, անդադար վիսկի խմող ու հրացանը ձեռքին հնդկացիների անդադար հարձակումներին սպասող կոպիտ մի ծերուկ, սալոնի աղջիկներ, շերիֆ և… այս ամենը Փարիզի կենտրոնում տեղի ունեցող ու այնտեղից Երևան «հոսող» իրադարձություններով, աբսուրդային որոշ իրավիճակները հումորով մատուցելով: Սա հոլիվուդյան նոր ֆիլմ չէ: Սա «թատերական վեստերն» է, որն իրականություն է դարձել Հենրիկ Մալյանի անվան թատրոնում։  Ռեժիսոր Ժիրայր  Բաբազյանը բեմադրել է Ռընե դը Օբալդիանի՝ «Քամին սասաֆրայի ճյուղերում»  պիեսը։

Պիեսը հանդիսատեսին տեղափոխում է 19-րդ դարի ամերիկյան կովբոյական ֆիլմերի փոքր-ինչ զավեշտալի միջավայր՝ համեմված նուրբ ֆրանսիական հումորով:

Պիեսի հիմքում Ռոքֆելերների՝ դժվար պայմաններում ապրող ընտանիքի պատմությունն է։ Ընտանիքը Կենտուկիի իր կիսախարխուլ տնակում փորձում է պաշտպանվել հնդկացիների  անդադար հարձակումներից։ Իսկ ամերիկյան ծառատեսակ սասաֆրայի ճյուղերի՝ քամուց առաջացած ձայնը պիեսում յուրօրինակ  նախանշան է. երբ քամին փչում է, նշանակում է՝ վտանգը մոտ է։

Ներկայացման բեմադրիչ Ժիրայր Բաբազյանը ասում է՝ Մալյան թատրոնի հետ  գործակցությունը պատահական չէր, թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանի ու իր թատերական ճաշակն  ու հումորի զգացումը նման են։

«Չնայած պիեսն իրականում ավելի մեծ բեմահարթակ է պահանջում, բայց Մալյան թատրոնում այն յուրահատուկ հնչեղություն ստացավ: Տարիներ առաջ ես այս գործը բեմադրել էի Լոս Անջելեսում: Շատ եմ սիրում ֆրանսիական աբսուրդի հումորը, որն իր արմատներով շատ մոտ է Իոնեսկոյի դրամատուրգիային: Խոստովանում եմ՝ սկզբում մի փոքր վախ կար, որ հանդիսատեսը գուցե չընկալի այս յուրահատուկ ժանրը, բայց ուրախ եմ, որ հումորն անցավ ու աշխատեց»:

Պիեսում առկա սուր ծաղրն ու շեշտադրումները տեղայնացվել են հայ հանդիսատեսի համար:

«Օրինակ՝ եթե օրիգինալ տարբերակում հնչում է՝ «Այստեղ տերտերներ չկան, որովհետև բոլորը մորթվեցին», ապա ներկայացման մեջ այն փոխարինվել է ավելի թեթև ու կատակային ձևակերպմամբ՝ «Այստեղ տերտերներ չկան, որովհետև բոլորն արդեն նստած են Աստծուն շատ մոտ»:

Ներկայացման առանցքային կերպարներից մեկին՝ ընտանիքի 70-ամյա հորը մարմնավորող դերասան Մխիթար Ավետիսյանի համար ևս սա հետաքրքիր փորձառություն էր.

«Այս դերում ինձ համար ամենակարևոր հարցն այն էր, թե որքանով է ինձ հաջողվել 50 տարեկանում ստանալ 70 տարեկան տղամարդու կերպարը: Սակայն մեծ հաշվով՝ այստեղ ամենակարևորն անսամբլային աշխատանքն է: Ինձ համար միշտ առանձնահատուկ են այն ներկայացումները, որտեղ ստեղծագործական ողջ կազմով կարողանում ենք համատեղ լավ գործ անել: Սա աբսուրդի ժանրի պիես է, ինչով էլ պայմանավորված է բեմում Աստծո հետ անդադար երկխոսությունը: Բայց հատկապես տպավորիչ է վերջաբանը, երբ հնչում է հետևյալ միտքը.«Այո, վերջերս սկսել եմ հավատալ Աստծո գոյությանը»:

Իսկ կովբոյական ֆիլմերից մեզ քաջ ծանոթ Շերիֆի կերպարը բեմում ներկայացնում է դերասան Սամվել Թոփալյանը: Նա ընդգծում է, որ հերոսների միջոցով վեր են հանվում չափազանց արդիական խնդիրներ.

«Այս կերպարը վեստերն ֆիլմերից մեզ քաջ ծանոթ շերիֆների հավաքական տեսակն է՝ արտաքուստ լուրջ, գործնական, տպավորություն ստեղծող, թե ամեն ինչ գիտի, բայց ներքուստ այդքան էլ լուրջ երևույթ չէ: Թեև կերպարը փոքր-ինչ կտրված է իրականությունից, բայց ներկայացման մեջ արծարծվող հարցերն այսօր չափազանց իրական են և աշխարհի մասշտաբով ուղղակիորեն կապված են մերօրյա իրականության հետ: Պարզապես այդ ամենը մատուցվում է տողատակերով և հումորի պրիզմայով: Կարծում եմ՝ դահլիճն անմիջապես ընկալեց ու արձագանքեց, քանի որ ներկայացվող իրավիճակները շատ ծանոթ են հենց մեր օրերից»:

Ներկայացումն աչքի է ընկնում նաև վառ կանացի կերպարներով։ Դերասանուհի Անահիտ Պետրոսյանն այսպես է նկարագրում իր հերոսուհուն.

 «Իմ կերպարը փոքր-ինչ խորամանկ է, բայց միևնույն ժամանակ՝ հետաքրքիր ու ուսումնալից: Նա իր խոսքի տեր աղջիկ է, ով պայքարում է իր իրավունքների համար»:

Իսկ դերասանուհի Քրիստինե Հովակիմյանի հերոսուհին լիովին հակադրվում է մյուսներին.

«Իմ կերպարը տեսակով հանդարտ է, ենթարկվող և ներկայացման աղջիկների մեջ ամենահնազանդն է: Նա կյանքում եղել է մի փոքր բարդ բնավորություն ունեցող մարդու կողքին, եղել է նրա աջակիցը: Ինձ համար չափազանց հետաքրքիր էր այս աշխատանքը, քանի որ առաջին անգամ էի համագործակցում բեմադրիչի հետ: Պիեսն իր վեստերն ոճով շատ տարբեր է մեր իրականությունից, և մենք փորձել ենք հանդիսատեսին ներկայանալ նորովի ու հետաքրքիր մոտեցումներով»:

Ներկայացման մեջ   խենթ ու անկանխատեսելի կերպար էլ կա, որը բարդ իրավիճակներից անվրեպ դուրս գալու յուրահատուկ տաղանդ ունի:

«Քամին սասաֆրայի ճյուղերում» վեստերն-կատակերգությունն  ընդգրկվել է  թատրոնի հիմնական խաղացանկում։