Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Մամուլ

Կրեմլը ռուսական ԶԼՄ-ներին «բացատրել է»` ինչպես լուսաբանեն ՀՀ ընտրությունների արդյունքները. MEDUZA

«Մեդուզա» միջազգային ռուսալեզու պարբերականի տվյալով՝ Ռուսաստանի իշխանություններն իշխանամետ լրատվամիջոցներին «բացատրել են», թե ինչպես է պետք լուսաբանել Հայաստանի խորհրդարանի ընտրության արդյունքները: Հրապարակման մեջ ներկայացված են նաև օրինակներ, թե ինչ շեշտադրումներով են ռուսական գլխավոր լրատվամիջոցները լուսաբանում ընտրությունները:  
 
Հոդվածի թարգմանությունը ստորև. «Ռուսաստանի նախագահի աշխատակազմը «խորհուրդ է տվել» պետական և կառավարամետ լրատվամիջոցներին իրենց լուսաբանման մեջ ընդգծել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններում ստացել է 50%-ից պակաս ձայներ: Այս մասին «Մեդուզա»-ին հայտնել է Կրեմլին մոտ խոշոր լրատվամիջոցներից մեկի աշխատակիցը:
 
Լրատվամիջոցների աշխատակիցներին հանձնարարվել է ընտրությունների արդյունքները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն» և խորհուրդ է տրվել օգտագործել հենց այդ բառը: Ավելին, նախագահի աշխատակազմի քաղաքական բլոկը «խորհուրդ է տվել» ընդգծել ընտրախախտումները՝ «կասկածներ սերմանելու Փաշինյանի լեգիտիմության վերաբերյալ»:
 
Ըստ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ «Քաղաքացիական պայմանագիր» ընտրություններում ստացել է ձայների 49.81%-ը: Փաշինյանի կուսակցությունը ստացել է խորհրդարանի 105 տեղերից 61-ը:
 
Ինչպես են ընտրությունները լուսաբանվել ռուսական հեռուստատեսությամբ
 
• Առաջին ալիք. «Պաշտոնական տվյալների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 50 տոկոսից մի փոքր պակաս, բայց ստացել է միայնակ կառավարություն ձևավորելու իրավունք»։
 
• Ռոսիա 1. «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է ձայների հաշվարկը. իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 50%-ից քիչ ձայներ, մինչդեռ ընդդիմությունը, չնայած աննախադեպ ճնշմանը, ստացել է ընդհանուր առմամբ մոտ 40%-ը, այսինքն՝ 460000 ձայն՝ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության»։
 
• NTV. «Նախնական տվյալների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 49%-ից մի փոքր ավելի»։
 
 
Ինչպես են պետական գործակալությունները և այլ իշխանամետ լրատվամիջոցները լուսաբանել ընտրությունները։
 
ՌԻԱ Նովոստի
 Ընտրությունների արդյունքների մասին լուրը հրապարակվել է «Փաշինյանի կուսակցությունը չի ստացել ձայների 50%-ը Հայաստանի ընտրություններում» վերնագրով։ Այնուհետև, գործակալության կայքում գլխավոր նորությունն էր՝ «Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները կոպտորեն խախտել են ընտրական ընթացակարգերը»։
 
ՌԻԱ Նովոստին նաև հայտնել է, որ «Երևանում շատ ընտրողներ հիասթափված են ընտրությունների արդյունքներից», և որ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը «հայտնել է ընտրությունների ընթացքում տիրող ծանր մթնոլորտի մասին»։ Քվեաթերթիկների մշակման ընթացքում պետական գործակալությունը հայտնել է, որ «Փաշինյանի կուսակցության առաջատարությունը ընտրություններում նվազել է», ապա «շարունակել է նվազել»։
 
ՌԻԱ Նովոստին նաև հրապարակել է «Նիկոլ Փաշինյանի պյուռոսյան հաղթանակը» վերնագրով սյունակը, որը գրել է գործակալության սյունակագիր Իրինա Ալկսնիսը։
 
 
ՏԱՍՍ
Ընտրությունների արդյունքների մասին լուրը հրապարակվել է «ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով. Փաշինյանի կուսակցությունը, նախնական տվյալներով, ստացել է ձայների 49.81%-ը» վերնագրով։ Գործակալությունը նաև հրապարակել է հետևյալ նորությունները.
• «Ռուսաստանը տեսնում է բազմաթիվ խախտումների մասին հաղորդագրություններ Հայաստանի ընտրություններում. Պեսկով» վերնագրով։ 
• «Հայաստանի ընտրությունները տեղի են ունեցել ընդդիմության վրա ճնշման ֆոնին. Զախարովա»։
• «Զախարովա. Հայաստանում քարոզարշավի ընթացքում հետապնդումներն ուղղված են եղել Ռուսաստանի հետ կապեր պահպանողների դեմ»։
• «Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կդիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերահաշվարկի համար»։
• «Փաշինյանի կուսակցությունը չի ստացել սահմանադրական մեծամասնություն. Փորձագետ Հովհաննիսյան»։
• «ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը նշել է Հայաստանի ընտրությունների ժամանակ մեծ թվով ձերբակալությունների մասին»։
 
Միաժամանակ, ՏԱՍՍ-ը հրապարակել է «Փաշինյանի կուսակցությունը ստանում է միայնակ կառավարություն կազմելու իրավունք։ Հայաստանի ընտրությունների արդյունքները» վերնագրով ակնարկային հոդված։
 
«Ինտերֆաքս» 
«Ինտերֆաքսն» ամփոփել է ընտրությունների արդյունքները «Փաշինյանի կուսակցությունը ստացել է ձայների 49.81%-ը Հայաստանի ընտրություններում՝ ձայների 100%-ի հաշվարկից հետո» վերտառությամբ հրապարակմամբ։ «Ինտերֆաքսը» նաև հայտնել է, որ «Կրեմլն արձանագրում է Հայաստանում ընտրախախտումների մասին հաղորդագրությունները»։
 
Վեդոմոստի
• «Ընտրությունների արդյունքները Հայաստանում. Փաշինյանի կուսակցությունը ստացել է ձայների 50%-ից պակաս»։
• «Կրեմլը գրանցում է Հայաստանում ընտրախախտումների մասին հաղորդագրությունները»։
 
RBC
Գործակալության կայքը հրապարակել է «Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները» վերտառությամբ հոդված, որի վերնագրում նույնիսկ հաղթողի անունը չի նշվում։ Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ի դրությամբ RBC-ի կայքում գլխավոր նորությունն էր՝ «Մոսկվան հաղորդում է Հայաստանի ընտրություններում ժողովրդավարական ընթացակարգերի խախտումների մասին» հրապարակումը»։