Վլադիմիր Գասպարյանի և այլոց ճշմարտության պահը
Պետության մայրաքաղաքի կենտրոնում «սաքուլիկը» սպանում է ծառայության մեջ գտնվող ոստիկանության երկու երիտասարդ աշխատակցի։ Ցանկացած երկրում հասարակությունը կընդվզեր, երիտասարդ ոստիկանների տեղում կարող էր լինել մեզնից յուրաքանչյուրը, մեր ընտանիքի անդամը , բայց մենք սովոր ենք հոտային հնազանդության և հասարակությունը լռում է։ Բաղրամյան 26-ից մեկ զանգով ոտքի ելնող քաղաքագետները, սոցիոլոգները, խմբագիրները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները լռում են. հրահանգ դեռ չկա։
Այս ամենին մենք սովոր ենք։ Բայց կա լռության մի տեսակ, որին դժվար է համակերպվել։
Ցանկացած նորմալ երկրում Ոստիկանապետը սա կհամարեր պատվի խնդիր։ Ոստիականապետը պետք է հանդես գար հասարակությանը ուղղված ուղերձով, որտեղ կհայտարարեր, որ պատերազմ է հայտարարում սաքուլիկների տեսակին ։ Ու հաջորդ օրվանից քաղաքացին պետք է զգար, որ ոստիկանապետը հենց այնպես չխոսեց։ Մենք հոգնել ենք սաքուլիկներից։
Մենք հոգնել ենք սաքուլիկների ներկայությունից մեր փողոցներում, ընտրատեղամասերում, բուհերում, ԱԺ-ում, ամենուր։ Մենք հոգնել ենք տեսնել տարբեր կալիբրի սաքուլիկների առաջ ինչպես են խոնարհվում մեր բարձրաստիճան պաշտոնյանները, դիմավորում , ճանապարհում, գովերգում։ Մենք հոգնել ենք...
Ինչ-որ մեկը, ինչ-որ պահի այս մղձավանջի վերջակետը դնելու է։ Սերժ Սարգսյանը իր վերջին ելույթներում ուժայինների առաջ,ոնց որ թե կոշտ խնդիրներ էր դրել։ Բա ո՞ւր են լուծումները :Ի՞նչն է խանգարում ոստիկանապետ Գասպարյանին կոշտ խոսքի և կոշտ քայլերի դիմել։
Եթե ոստիկանապետը հրապարակավ չանի հետևություններ, ապա մենք կարող ենք արձանագրել, երկու բան՝
ա/ սաքուլիկները սպանել են ոչ թե երկու ոստիկան, այլ ոստիկանական համակարգը
բ/ մեզնից յուրաքանչյուրը այսուհետ իրավունք ունի ցանկացած եղանակով ինքնուրույն պաշտպանել իր ընտանիքը սաքուլիկներից։
Կարեն Հարությունյան
zham.am

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են