Հարցում․Ֆիյոնի ու նախագահական մրցապայքարում նրա մրցակիցների միջև տարբերությունը կրճատվում է
Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար «Հանրապետականներ» կուսակցությունից առաջադրված թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի վարկանիշը՝ «Պենելոպագեյթս» սկանդալային պատմությունից հետո առաջին անգամ սկսել է աճել։ Այս մասին են վկայում հարցման արդյունքները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
ՖԻյոնը վստահաբար կրճաում է խզումը իր ամենաուժեղ մրցակիցի՝ «Նա մարշե» շարժման առաջնորդ Էմանուել Մաքրոնի հետ։ Ընտրությունների առաջին փուլում Ֆիյոնի օգտին է պատրաստ քվեարկել հարցման մասնակիցների 18․5, իսկ Մաքրոնի օգտին՝ 19․5 տոկոսը։
Ինչ վերաբերում է «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենին՝ ապա նա առաջվա պես մնում է առաջին փուլի ֆավորիտը։ Նրա վարկանիշը անփոփոխ է ՝26 տոկոս։
Չնայած երկրորդ՝ վճռորոշ փուլում Մարին Լը Պենը ամենայն հավանականությամբ կզիջի եւ Ֆիյոնին, եւ Մաքրոնին, նշում են փորձագետները։
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կանցնի ապրիլի 23-ին, երկրորդը՝ մայիսի 7-ին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)