Թուրքիայի բնակչության 78․9 տոկոսը կողմ է եվրաինտեգրմանը
Տնտեսական առաջընթացի հիմնադրամի կողմից անցկացված ուսումնասիրության համաձայն՝ Թուրքիայում հետզհետե աճում է եվրաինտեգրման կողմնակիցների թիվը։ 2017թ․ նոյեմբերի 18-19-ին անցկացված հարցումներին մասնակցել է Թուրքիայի 18 նահանգներում բնակվող 1311 քաղաքացի:
«Deutsche Welle»-ի թուրքական ծառայության համաձայն՝ այս հարցվածների 78․9 տոկոսը կողմ է Եվրամիությանն (ԵՄ) անդամակցությանը։ Նշենք, որ 2015թ․ անցկացված նմանատիպ հարցումների արդյունքում Թուրքիայի եվրաինտեգրմանը կողմ էր արտահայտվել հարցվածների 61․8 տոկոսը, 2016թ․՝ 75․5 տոկոսը։
Միևնույն ժամանակ հետազոտությանը մասնակցած քաղաքացիների 68․8 տոկոսը չեն հավատում, թե Թուրքիան առաջիկայում կդառնա ԵՄ լիարժեք անդամ։ Իսկ մնացած 31․2 տոկոսը հավատում է Թուրքիայի առաջիկա եվրաինտեգրմանը։ Սակայն պետք է նշել, որ այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 4․4 տոկոսով։
Հարցումների արդյուքները ցույց են տվել, որ Թուրքիայի բնակչության միայն 12․1 տոկոսն է լավ տեղեկացված Եվրամիության մասին, իսկ 81 տոկոսը ԵՄ-ի մասին շատ քիչ տեղեկություններ ունի։
Աղբյուր` Ermenihaber.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին