ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արվեստի բաց հարթակ» կազմակերպությունը հունիսի 8-15-ը Երևանում կանցկացնի «Մէկ կադր» 24-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը։ Փառատոնի բացումը տեղի կունենա հունիսի 8-ին՝ ժամը 19։00-ին, Կինոյի տանը:
Փառատոնի բացմանը հանդես կգա «Խազեր» երգչախումբը՝ հայկական ազգային-դասական երաժշտության կատարումներով՝ հիմնված Կոմիտասի դպրոցի վրա։ Փառատոնը կբացվի անվանի ժամանակակից արվեստագետ Գրիգոր Խաչատրյանի «Միթե այսօր այն օրը չէ» ֆիլմով՝ հիմնված Վիլյամ Սարոյանի պատումի վրա։
Փառատոնին մասնակցում է 18 երկիր՝ Հայաստան, ԱՄՆ, Գերմանիա, Թաիլանդ, Իրան, Իսպանիա, Իտալիա, Լեհաստան, Խորվաթիա, Հնդկաստան, Միացյալ Թագավորություն, Նորվեգիա, Չինաստան, Պաղեստին, Պորտուգալիա, Ռուսաստան, Սերբիա, Ֆրանսիա։
Փառատոնը կանցկացվի «Բաց հարթակի» կամերային կինոսրահում /հասցե՝ Քաջազնունի 1/: Կցուցադրվի 109 ֆիլմ, կանցկացվեն վարպետության դասեր, հանդիպումներ, արվեստագետների միջև փորձի փոխանակում և քննարկումներ։
Փառատոնը կանցկացվի հետևյալ անվանակարգերում.
«Մէկ կադր մէկ րոպե» մրցութային անվանակարգ. կցուցադրվի 51 ֆիլմ
Ժյուրիի նախագահ՝ Գարեգին Զաքոյան (կինոռեժիսոր, կինոգետ, պրոֆեսոր, Հայաստան), ժյուրիի անդամներ՝ Վահան Խաչատրյան (կինոռեժիսոր, XR միջավայրի ձևավորող, Հայաստան), Հարութ Մաքյան (կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, Հայաստան):
«Կարճ ֆիլմեր» մրցութային անվանակարգ. կցուցադրվի 23 ֆիլմ
Ժյուրիի նախագահ՝ Պետր Պիրունչիկ (թարգմանիչ, Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան), ժյուրիի անդամներ` Ֆլորա Բորովիկ (կինոգետ, կինոդերասանուհի և ժամանակակից պարող, Ուկրաինա), Էսսամ Նագի (վավերագրական ֆիլմերի ռեժիսոր, պրոդյուսեր, Եգիպտոս):
«Կինո առանց սահմանի» մրցութային անվանակարգ. կցուցադրվի 21 ֆիլմ
Ժյուրի` Նունե Հախվերդյան (լրագրող, արվեստի քննադատ, մեդիա վերլուծաբան, Հայաստան):
«Հատուկ ծրագրեր» արտամրցույթ. կցուցադրվի 14 ֆիլմ:
Փառատոնի ծրագիրն ու մանրամասները հրապարակված են https://www.openplatform.am/en կայքում:
Մուտքն ազատ է:
Ծրագիրը կցվում է:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավոր...