Անվտանգ պետությունում երեխաները պետք է ունենան անհոգ մանկություն, համարձակորեն բացահայտեն աշխարհը և վստահությամբ նայեն ապագային
Հունիսի 1-ին ՆԳՆ փրկարար ծառայության շարահրապարակը մանուկների համար ուրախության և գունեղ տպավորությունների կենտրոնի էր վերածվել։ Տոնական միջոցառմանը երեխաները ոչ միայն զվարճանալու հնարավորություն ունեին, այլ նաև ինտերակտիվ և ճանաչողական ծրագրերի միջոցով բացահայտելու ոստիկանների, փրկարարների և պատասխանատու քաղաքացու առօրյան։
Մեկնարկն ազդարարեց ՆԳՆ ոստիկանության նվագախումբը։ Հայտնի մյուզիքլների և սիրված ստեղծագործությունների կատարումները հրապարակին հաղորդեցին տոնական շունչ և բարձր տրամադրություն:
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ևս ներկա էր տոնական միջոցառմանը։ Կիսելով երեխաների ուրախ տրամադրությունը՝ նախարար Սարգսյանը շրջեց հրապարակում, ծանոթացավ ինտերակտիվ գոտիներին, զրուցեց փոքրիկների հետ ու մասնակցեց նրանց համար կազմակերպված խաղերին ու հետաքրքիր ծրագրերին։
Փոքրիկներին սպասում էին բազմաթիվ անակնկալներ՝ ճանաչողական և իրազեկող խաղեր, թեմատիկ մրցույթներ, հետաքրքիր առաջադրանքներ, նվերներ, ինչպես նաև լուսանկարվելու համար հատուկ անկյուններ։
«Փոքրիկ ոստիկան», «Փոքրիկ փրկարար» և «Փոքրիկ քաղաքացի» ինտերակտիվ գոտիներում երեխաները մասնակցում էին տարբեր ծրագրերի, իրենց գիտելիքներն ու հնարամտությունն էին փորձում թեմատիկ «Այլ կերպ» ինտելեկտուալ խաղում, նաև ծանոթանում էին նոր կենսաչափական անձնագրին և անձնագրավորման գործընթացի առանձնահատկություններին։
Իսկ տոնական տրամադրությունն ապահովում էին սիրված մուլտհերոսներն ու փորձառու խաղավարները, ինչպես նաև փրփուրե շոուն, ավազով նկարչությունը, աքվագրիմն ու բատուտը, գնացքով ուղևորությունը․․․
Ժպիտներով, վառ տպավորություններով և անմոռանալի պահերով լի օրը հերթական անգամ փաստեց, որ անվտանգ պետությունում երեխաները կարող են և պետք է ունենան անհոգ մանկություն, համարձակորեն բացահայտեն աշխարհը և վստահությամբ նայեն ապագային։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում