Երևանի Անգլիական այգում մեկնարկել է Մանկական գրքի փառատոնը
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ այսօր Երևանի Անգլիական այգում տեղի է ունեցել Մանկական գրքի փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Մայրաքաղաքի մշակութային օրացույցում իր ուրույն տեղն զբաղեցնող փառատոնն այս տարի նշում է գործունեության 5-ամյակը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Միջոցառումն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ ։
Բացման հանդիսավոր արարողությանը ողջույնի և շնորհավորական խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և «Զանգակ» գրատան հիմնադիր տնօրեն Սոկրատ Մկրտչյանը։
Նրանք կարևորել են գրքի ու ընթերցանության դերը երեխաների կրթության ու դաստիարակության գործում, ինչպես նաև ընդգծել պետական կառույցների և մասնավոր հատվածի համագործակցության անգնահատելի նշանակությունը նմանատիպ մշակութային մեծածավալ նախագծերի կայացման հարցում։
Մանկական գրքի փառատոնն 5 տարի շարունակ փոքրիկների և համար դառնում է գրքի, հեքիաթի ու ստեղծարարության իսկական տոն։ Այն իր շուրջն է համախմբում փոքրիկ ընթերցողներին, հրատարակիչներին, գրողներին և արվեստասերներին՝ նպաստելով մանկապատանեկան գրականության զարգացմանն ու ընթերցանության խրախուսմանը ։
Այս տարվա հոբելյանական փառատոնին մասնակցում են ոլորտի առաջատար հրատարակչություններն ու կրթամշակութային կազմակերպությունները:

















































Երեխաները՝ իրենց իրավունքների և դրանց պաշտպանության կարևորության մասին․ ԱՍՀՆ
Կանաչ ապագա՝ փոքրիկների ձեռքերով. Մեղրիի դպրոցականները մասնակցել են «Հյուսիս-հարավի» ծառատունկին
Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
Գունեղ օր փոքրիկների համար․ ՆԳ նախարարությունը հրավիրում է միասին նշելու հունիսի 1-ը
Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են