Վրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասին
Վրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասին՝ ավարտելով Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու արդիականացման փուլը և մեծացնելով դրա թողունակությունը։
Ադրբեջան կատարած այցից վրացի պաշտոնյաները վերադարձել են նոր պայմանավորվածություններով, որոնք, ըստ Թբիլիսիի, կուժեղացնեն երկրի էներգետիկ անվտանգությունն ու տարանցիկ դերը տարածաշրջանում։ Խոսքը Վրաստանին ադրբեջանական գազի մատակարարման պայմանագրի երկարաձգման, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ընդլայնված շահագործման և վրաց-ադրբեջանական ցամաքային սահմանի մասնակի բացման մասին է։
Ադրբեջանը շարունակում է պահպանել քովիդյան շրջանից մնացած ցամաքային սահմանափակումները, սակայն այժմ գնում է որոշ զիջումների։ Ադրբեջանական կողմը 6 տարվա ընդմիջումից հետո մասնակիորեն բացում է Վրաստանի հետ ցամաքային ճանապարհը՝ հայտարարելով, որ մայիսի 26-ին՝ Վրաստանի Անկախության օրը, կվերագործարկվի երկաթուղային կապը, և երկար դադարից հետո ուղևորատար առաջին գնացքը կմեկնի Թբիլիսի։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում