Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Հայաստան

«Արարատ ցեմենտ»-ի հնարավոր պետականացումից մինչև ռուսական «մութ» կապեր

Հայաստանի ներքաղաքական դաշտում քննարկումներ են ակտիվացել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի շուրջ։ Մի կողմից՝ տեղեկություններ են շրջանառվում նրան պատկանող «Արարատ ցեմենտ» գործարանի հնարավոր պետականացման մասին, մյուս կողմից՝ միջազգային հետաքննական մամուլում հրապարակումներ են հայտնվել, որոնցում Ծառուկյանի անունը կապվում է Կրեմլի ազդեցության ցանցերի հետ։ ԲՀԿ-ում այս տեղեկատվական հոսքերը անակնկալ ու անսպասելի չեն համարում և դրանք դիտարկում են նախընտրական գործընթացների շրջանակում։

Մինչ լրատվամիջոցներում ամենատարբեր քաղաքական շեշտադրումներով շրջանառվում ու թափ էին առնում աղմկահարույց տեղեկությունները «Արարատ ցեմենտ» գործարանի հնարավոր պետականացման մասին, հաղորդագրություն տարածեց ՀՀ դատախազությունը։  Ըստ այդմ՝ ուսումնասիրվել է 2002 թվականին «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացը։

Ձեռք են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստեր, ինչի հիման վրա մայիսի 7-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հատկանիշներով։ Դատախազությունը նշում է, որ «Արարատցեմենտ»-ի պետական բաժնետոմսերը 2002-ին ուղղակի վաճառքով մասնավորեցվել են «Ռոբերտո» բելգիական կազմակերպությանը 200 հազար դոլարով։ Այդ ընկերության հիմնադիրները եղել են ՀՀ քաղաքացիներ:

«Ռոբերտո» ընկերության կառավարիչ է նշանակվել Վահագն Գուլոյանը, ով ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի խնամու՝ նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանի կրտսեր եղբայրն է, Ծառուկյանի փեսայի՝ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի հորեղբայրը:  Որոշ ժամանակ անց դրա կառավարիչ է նշանակվել Գագիկ Ծառուկյանը։ Դատախազությունը շատ մանրամասներ է հայտնել այս մասին, նաև տեղեկացրել, որ կառավարությանը գրությամբ առաջարկել է քննարկել ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը։ Մամուլը սրանից ենթադրել է, թե «Արարատցեմենտ»-ում կարող է նշանակվել կառավարիչ այնպիսի մեխանիզմով, ինչպիսին կիրառվել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում։

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը Սյունիքում նախընտրական քարոզարշավի ընթացքում, մեկնաբանելով «Արարատ ցեմենտի»-ն վերաբերող տեղեկությունները նշել է, որ իրեն նախկինում զգուշացրել են հնարավոր նման գործողությունների մասին.

«Դրա մասին ինձ դիմել էին, ասել էին։ Ես ասում եմ՝ կյանքում ես չեմ կարող իմ հայրենիքը փոխեմ ունեցվածքի հետ։ Օրինական կա, առել ենք, ամեն ինչն էլ իր տեղում  է։ Ինչի՞  25 տարի անցել է, նոր են հիշել։ Ինչի՞ մասին է խոսքը։ Հարկերն էլ ենք տալիս, ամեն ինչը տեղը տեղին է։ Այնպես որ, ամեն ինչ ապացուցում է ժամանակը»։ 

Նախկին իշխանությունները «Արարատ ցեմենտ» գործարանի մասնավորեցումը բացատրում էին կանգնած արտադրության վերագործարկման ու ներդրումային ծրագրերով։  Հետագայում նախկին իշխանությունների օրոք կառավարության և  Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի միջև եղել են աշխատանքային ու հարկային քննարկումներ,գործարանի շուրջ հնչել են մտահոգություններ, սակայն գործընթացը չի վերածվել  ազգայնացման։ Գործարանի պետականացման շուրջ վերջին խոսակցությունները ո՛չ նորություն են, ո՛չ էլ  անսպասելի՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ սրա  հիմքում կոնկրետ քաղաքական դրդապատճառներ տեսնելով։

 «Որովհետև  կոնկրետ  ռազմավարական նշանակություն ունի «Արարատ ցեմենտ» գործարանի գործունեությունը Հայաստանի Հանրապետության տնտեսական կյանքում։ Տնտեսական ուղղվածություններից, կարևորագույններից մեկն է՝ 1000-ավոր աշխատատեղեր…, և նաև սուվերենության, այսպես ասած, գործառույթներից մեկն է։ Այստեղ մենք բազմաթիվ՝ թե՛ իրավական, թե՛ բարոյական, խնդիրներ ենք տեսնում, նաև հետամուտ ենք լինելու  այս գործելաոճին, սակայն որևէ սպառնալիք, որևէ կերպ չի անդրադառնալու մեր քաղաքական գծի փոփոխության վրա։ Մենք շարունակելու ենք հանդես գալ նույն գործելաոճով, նույն կառուցողականության դաշտում։ Մեր քաղաքականության մեջ որևէ բան չի փոխվելու»։

Նախօրեին միջազգային հետաքննական The Insider պարբերականն աղմկահարույց հրապարակմամբ անդրադարձել է Հայաստանում Ռուսաստանի հատուկ ծառայությունների ազդեցության մեխանիզմներին և այդ համատեքստում հիշատակել նաև Գագիկ Ծառուկյանի անունը։ Պարբերականը գրել է, որ ընդդիմադիր գործիչ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը մասնակցում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին, դիտարկվում է Մոսկվայի հետ կապեր ունեցող դերակատար։ Մեջբերում․

 «ՌԴ նախագահի աշխատակազմի արխիվների արտահոսքում պահպանվել են Ծառուկյանի անձնագրի պատճենն ու 2017 թվականի ընտրարշավի ֆինանսական նախահաշիվները, ինչը փաստում է, որ Կրեմլի հատուկ հիմնադրամներից նախկինում խոշոր գումարներ են հատկացվել «Ծառուկյան» դաշինքին, թեև այդ միջոցների մի մասը, ամենայն հավանականությամբ, յուրացվել է հենց մոսկովյան պաշտոնյաների կողմից»։  

Հրապարակման մեջ նաև ձևակերպում կա, թե Ծառուկյանը տարիներ շարունակ դիտարկվել է  Ռուսաստանի շահերին մոտ կանգնած քաղաքական գործիչ։ ԲՀԿ-ում այս տեղեկատվական հոսքերը նույնպես կապում են բացառապես նախընտրական գործընթացների հետ։ Սյունիքում Գագիկ Ծառուկյանը հայտարարել է.

«Միայն մարդկանց վրա ցեխ շպրտեն, շանտաժ անեն։ Ժողովուրդը հոգնել է էդ հայհոյանքից, ցեխ շպրտելուց. ժողովրդին չի հետաքրքրում։ Ժողովրդին հետաքրքրում է իր տունը, իր էրեխեն, իրա վարկերը փակվի, իր էրեխու սնունդը հասցնի, իր ծնողին կարողանա պահի։ Ժողովուրդը պետք է իրա վրա զգա։ Մեղավորը դուք եք, ժողովուրդ, դուք որոշում կայացրեք, 50 %-ը չի մասնակցում, ինչի՞ համար չեք մասնակցում»։

«The Insider»-ի հրապարակած տեղեկություններին անդրադառնալով՝  Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը դրան անգամ զավեշտալի չի համարում։ Զավեշտալին այն է, ասում է, որ հղում է արվում անգամ դեղին մամուլ չհամարվող պարբերականի հրապարակումներին։ Ստահոդ լուր է և մանիպուլիացիա՝ շեշտում է Տոնոյանը։   

«Բոլորը շատ լավ հասկանում են, թե այս գործընթացներն ինչպես են տեղի ունենում պատվերով համերգի, այսպես ասած, տրամաբանության շրջանակներում։ Ողբերգականը այն է, որ հղում  է արվում  ինչ-որ անհայտ ծագում ունեցող լրատվամիջոցի, արտերկրում ինչ-որ զրոյական  հեղինակություն և վարկանիշ ունեցող լրատվամիջոցի»։

Նման տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց սկզբունքներին ԲՀԿ-ում նույնպես շատ լավ տիրապետում են՝ ասում է Իվետա Տոնոյանը, հավելում՝ դա շատ ցածր նշաձող է ցանկացած քաղաքական գործչի ու քաղաքական ուժի համար։ Իրենք երբեք նախահարձակ չեն լինելու և պահելու են բարեկրթության բոլոր նորմերը։

Վերադառնալով իրավական գործընթացներին․ կառավարությունը դատախազությունից գրություն է ստացել, որ Արարատի ցեմենտի գործարանը ենթակա է պետականացման և առաջարկելով, որ կառավարությունը գործարանում ժամանակավոր կառավարիչ նշանակի։ 

armradio.am