Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով
Այս տարի լրանում է հայ երաժշտական արվեստի երախտավոր, կոմպոզիտոր, մանկավարժ, ազգային նվագարանների ջատագով, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանի ծննդյան 100-ամյակը։ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը կազմակերպել է հոբելյանական համերգ, որը տեղի է ունեցել Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Համերգին ներկա է եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Հանդես են եկել Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը, Հայաստանի պարի պետական անսամբլի, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը, հայ երգի երախտավոր Ռուբեն Մաթևոսյանը, երգիչներ Մաշա Մնջոյանը, Վարդան Բադալյանը, Մոնիկա Նազարյանը, Դավիթ Խաչատրյանը, Արփին, Արման Գրիգորյանը:
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ և 47.design կազմակերպության հետ համատեղ 2026 թվականին թողարկվել է Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակի հուշամեդալ:
Համերգի շրջանակում Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակի հուշամեդալով պարգևատրվել են ժողովրդական արվեստի զարգացման գործում նշանակալի ավանդ ունեցող մշակութային գործիչներ, այդ թվում՝ երգիչ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, Հայաստանի վաստակավոր արտիստ, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի գլխավոր դիրիժոր Նորայր Դավթյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի պարային մասի գեղարվեստական ղեկավար Գագիկ Կարապետյանը:
Պարգևները հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում