Ես հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչ
Չեմպիոնների լիգայի վեցակի հաղթող, Մադրիդի «Ռեալի» արդեն նախկին պաշտպան և ավագ Դանի Կարվախալը հրաժեշտ է տվել հարազատ թիմին։ Իսպանացի ֆուտբոլիստը նշել է, որ հպարտ է «արքայական ակումբում» անցկացրած տարիների համար և իր ողջ ուժերն է նվիրել թիմին։
Դանի Կարվախալը «Ռեալի» ակադեմիայի սան է։ Մադրիդյան գրանդի կազմում պաշտպանն ընդհանուր առմամբ անցկացրել է 450 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 14 գոլի և 65 գոլային փոխանցման հեղինակ։ «Ռեալի» հետ նա նվաճել է աներևակայելի քանակությամբ տիտղոսներ՝ դառնալով Չեմպիոնների լիգայի վեցակի հաղթող, Իսպանիայի քառակի չեմպիոն, Իսպանիայի գավաթի կրկնակի դափնեկիր, ինչպես նաև մի շարք այլ հեղինակավոր մրցաշարերի հաղթող։
Իսպանիայի ազգային հավաքականի կազմում Կարվախալն անցկացրել է 52 հանդիպում՝ հասցնելով հռչակվել Եվրոպայի չեմպիոն և Ազգերի լիգայի հաղթող։


















































Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Արհեստական բանականության օրեր 2026
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպք
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի