Քննարկվել է երիտասարդության ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի նախագիծը
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է երիտասարդության ոլորտի 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագիծը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է միջնաժամկետ ծախսային ծրագրի երիտասարդության ոլորտին առնչվող ուղղությունների ընդհանուր նկարագիրը և նշել, որ պլանավորված բոլոր աշխատանքները բխում են «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքից: Այն միտված է երիտասարդների կարիքների, կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, կրթական, մշակութային և սոցիալական բնույթի այլ հետաքրքրությունների և նախասիրությունների բավարարմանը, երիտասարդության առջև ծառացած հիմնախնդիրների լուծմանը և այդ լուծումների շուրջ հանրային դիսկուրսի ձևավորմանը, քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքին երիտասարդների ընդգրկվածության ապահովմանը և որոշումների կայացման գործընթացում երիտասարդների մասնակցության մակարդակի բարձրացմանը: Ըստ այդմ՝ երիտասարդական քաղաքականության ոլորտում տարբեր ուղղություններով շարունակվելու են հիմնական ծրագրերը, ինչպես նաև մեկնարկելու են նոր ծրագրեր:
Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է մարզերում երիտասարդական կենտրոնների ձևավորմանը և նշել, որ 2026 թվականի տարեվերջի համար սահմանված 25 կենտրոնների թիրախը բավարարելուց հետո ԿԳՄՍ նախարարությունը կշարունակի պետական բյուջեով երիտասարդական կենտրոնների ձևավորումը՝ դրանք ներառելով 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում։
Հանդիպմանը քննարկվել են «Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարաններ» պետական նպատակային ծրագրին, «Տարվա երիտասարդական մայրաքաղաք», «100 գաղափար Հայաստանի համար» միջոցառումներին, երիտասարդական աշխատողների, երիտասարդների կարողությունների զարգացմանն ու իրազեկման բարձրացմանը միտված տարբեր ծրագրերին առնչվող հարցեր։ Շահագրգիռ քննարկման միջոցով պարզաբանվել են բյուջետային հայտերի ձևավորմանը վերաբերող տարբեր հարցեր, տրվել պարզաբանումներ։
Նախարարի տեղակալը կարևորել է ՄԺԾԾ քննարկումները ոլորտի շահագրգիռ կառույցների հետ՝ շնորհակալություն հայտնելով մասնակցության և առաջարկների համար, որոնք վերաբերել են տարբեր ծրագրերի, այդ թվում՝ երիտասարդական կենտրոններում մշակութային բաղադրիչի ձևավորմանը և անհրաժեշտ գույքային ապահովմանը։ Այս համատեքստում կարևորվել է երիտասարդական միջավայրի ձևավորումը` դրանք դիտարկելով որպես համայնքային զարգացման ռեսուրս կենտրոններ։
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանգամանորեն անդրադարձել է հնչեցրած բոլոր առաջարկներին և տվել սպառիչ պատասխաններ:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում