Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Մամուլ

Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասին

Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասին, որը ներգրավված է Կիևի մերձակայքում էլիտար բնակարանների շինարարության ընթացքում 10.5 միլիոն դոլարի օրինականացման (լվացման) մեջ: Կասկածյալներից մեկը Վլադիմիր Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակն է, որն ազատվել էր պաշտոնից նոյեմբերի վերջին՝ «Մինդիչգեյթ» կոռուպցիոն սկանդալի ֆոնին: Այդ ժամանակից ի վեր նրան մեղադրանք չէր առաջադրվել:

Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն (ՈւԱՀԲ/НАБУ) և Հատուկ հակակոռուպցիոն դատախազությունը (ՀՀԴ/САП) հայտարարել են, որ Երմակը կարող էր լինել «կազմակերպված խմբի մասնակիցներից մեկը, որը ներգրավված է 460 միլիոն գրիվնայի (մոտ 10,5 միլիոն դոլար) օրինականացման մեջ՝ Կիևի մոտակայքում իրականացվող էլիտար շինարարության վրա»:

Ըստ ՈւԱՀԲ-ի տվյալների՝ շինարարությունն իրականացվել է «Դինաստիա» քոթեջային ավանում: Ենթադրվում է, որ գործարարների և քաղաքական գործիչների մի խումբ, որի կազմում էին Տիմուր Մինդիչը և Ուկրաինայի նախկին փոխվարչապետ Ալեքսեյ Չեռնիշովը, պայմանավորվել են անձնական բնակության համար չորս առանձնատների ձեռքբերման շուրջ:

Յուրաքանչյուր առանձնատան մակերեսը կազմում է մոտ 1000 քառակուսի մետր, արժեքը՝ մոտ 2 միլիոն դոլար: Ռեզիդենցիաները կառուցվել են ընդհանուր ավելի քան 8 հեկտար մակերեսով հողատարածքների վրա, որոնց արժեքը կարող էր գերազանցել 6 միլիոն դոլարը, հայտնել են հակակոռուպցիոն մարմինները:

ՈւԱՀԲ-ի և ՀՀԴ-ի վարկածով՝ 2021-2025 թվականներին առանձնատների ապագա տերերը և այլ անձինք շինարարության ընթացքում լվացել են գրեթե 10 միլիոն դոլար:

Երմակը հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը մինչև քննչական գործողությունների ավարտը: «Ես հիմա ոչինչ չեմ մեկնաբանի, երբ քննչական գործողություններն ավարտվեն, ես հանդես կգամ մեկնաբանությամբ»,- ասել է նա։ Հարցին, թե արդյոք նա տուն ունի «Դինաստիա» կոոպերատիվի տարածքում, Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին ղեկավարը պատասխանել է. «Ես ոչ մի տուն չունեմ, ունեմ միայն մեկ բնակարան և մեկ ավտոմեքենա, որը դուք այստեղ տեսնում եք»:

Լրագրողները նաև հարցրել են՝ արդյոք նա՞ է «Մինդիչի ձայնագրություններում» հիշատակվող «Վիրաբույժը»: Երմակը պատասխանել է. «Իմ անունը Անդրեյ Երմակ է: Ես այլ անուն չունեմ»: Նախագահի գրասենյակը հրաժարվում է մեկնաբանություններից:

Զելենսկին Երմակին ազատել էր 2025 թվականի նոյեմբերի վերջին՝ «Մինդիչգեյթի» թեժ պահին: Դա պետական «Էներգոատոմ» ընկերության շուրջ ծավալված մասշտաբային կոռուպցիոն սկանդալ էր, որի կենտրոնում էր Մինդիչը՝ Զելենսկու ընկերն ու նախկին բիզնես գործընկերը: Ըստ քննության տվյալների՝ Մինդիչը հանցակիցների հետ ստեղծել էր մի համակարգ, որը թույլ էր տալիս «հետվճարներ» (ատկատներ) ստանալ ուկրաինական բոլոր ատոմային էլեկտրակայանների օպերատոր հանդիսացող «Էներգոատոմի» գնումների մեծ մասից:

radar armenia