Պեղումները Հայաստանում կշարունակվեն
Կայացել է ԿԳՄՍ նախարարության միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի չորորդ նիստը, որի ընթացքում քննարկվել են 2025 թ. 15 հուշարձանների տարածքներում կատարված հնագիտական պեղումների հաշվետվությունները, այդ թվում՝ Արարատի մարզի Մասիս քաղաքի Մասիս բլուրում (Ենգիջա), Արագածոտնի մարզի Արուճ գյուղի Արուճի միջնադարյան ամրոց-դղյակում, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Հայկավան, Ջրաշեն, Արտագերս, Նոր Արմավիր գյուղերի միջտարածքում, Հին Հայաստանի մայրաքաղաք Արմավիրում, Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղի Արգիշթիխինիլի քաղաքի դամբարանադաշտում, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Կեչառիսի վանական համալիրում, Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի երկաթեդարյան դամբարանադաշտում, Արմավիրի մարզի Նոր Արմավիր և Ջրաշեն համայնքների տարածքում գտնվող Արգիշթիխինիլի հնավայրում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան գյուղի Գետահովիտ-2 քարայրում, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ողջի գետի աջ ափին գտնվող «Տանձի լենջ» կոչվող վայրում, Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի Վանանդաբերդի ամրոցում, Արարատի մարզի Փոքր Վեդի և Լուսառատ համայնքների տարածքում գտնվող Հին Արտաշատ մայրաքաղաքում, ինչպես նաև Արարատի մարզի Վեդի, Դաշտաքար, Ուրցաձոր, Շաղափ, Լանջանիստ, Լուսաշող և Լանջառ համայնքների տարածքում գտնվող Վեդիի ամրոցում, Երևան քաղաքի Հրազդան գետի կիրճի Երևան-1 քարայրում և այլ վայրերում։
Միջգերատեսչական հանձնաժողովը վերոնշյալ վայրերում իրականացված պեղումների հաշվետվություններին տվել է դրական եզրակացություն և թույլատրել է 2026 թվականին շարունակել պեղումները (տրամադրելով համապատասխան թույլտվություն՝ բաց թերթիկ)։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար