Բյուրեղավանում բազմաթիվ քաղաքացիներ նույնատիպ գանգատներով դիմել են պոլիկլինիկա
Վերջին օրերին Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում բազմաթիվ քաղաքացիներ պոլիկլինիկա են դիմել նույնատիպ գանգատներով՝ սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմության բարձրացում։ Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ սահմանված կարգի համաձայն՝ նմանատիպ մի քանի դիմումների դեպքում պոլիկլինիկան պարտադիր տեղեկացնում է համապատասխան առողջապահական մարմիններին։
«Մենք օրենքով նախատեսված կարգով հայտնել ենք համապատասխան կառույցներին, և այժմ իրականացվում են ստուգումներ։ Մասնավորապես՝ կատարվում են ջրի և հնարավոր այլ աղբյուրների նմուշառումներ՝ պարզելու պատճառը»,-ասաց տնօրենը։ Նրա խոսքով՝ այս պահին որևէ վերջնական տվյալ դեռ չկա, և հետազոտությունները շարունակվում են։ «Այս պահին «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչները համայնքում են, իրականացնում են նմուշառումներ և ստուգումներ։ Դեռևս որևէ բան չի հայտնաբերվել»,-հավելեց նա։
Տնօրենի փոխանցմամբ՝ դիմած քաղաքացիների առողջական վիճակը ներկայում գնահատվում է բավարար, իսկ նման գանգատներով նոր կանչեր չեն գրանցվել։ «Հիվանդների վիճակը նորմալ է, կանչերը դադարել են։ Մենք շարունակում ենք սպասել ստուգումների արդյունքներին և գործում ենք սահմանված ընթացակարգով»,– ընդգծել է Վարդումյանը։
Ապրիլի 22-ին Բյուրեղավանի համայնքապետարանն էր հաղորդագրություն տարածել՝ հայտնելով, որ Բյուրեղավան քաղաքում վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ են դիմել շտապ օգնության ծառայություն հետևյալ գանգատներով' սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում։ Նշվել էր, որ իրավիճակի մասին տեղյակ են համապատասխան հակահամաճարակային ծառայությունները։ «Խնդրում ենք նման գանգատների առկայության դեպքում անպայման դիմել բժշկի, հնարավորինս զերծ մնալ ջրօգտագործումից կամ օգտագործել եռացրած վիճակում»,- ասված էր համայնքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով