Մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 10-րդ փառատոնը
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ ապրիլի 29-ին կմեկնարկի Հայ ժամանակակից երաժշտության 10-րդ փառատոնի առաջին համերգաշարը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Փառատոնի կարևոր առաքելություններից է հայ կոմպոզիտորական արվեստի հանրահռչակումը, հայ ժամանակակից կոմպոզիտորների խրախուսումը՝ ստեղծելու նոր ստեղծագործություններ։ Փառատոնի շրջանակում տեղի կունենան բազմաժանր համերգներ՝ կամերային-անսամբլային, երգչախմբային, երգեհոնային, նվագախմբային երաժշտության և այլն:
Փառատոնը կմեկնարկի «Կամերային երաժշտության պրեմիերաներ» խորագիրը կրող համերգով, որը տեղի կունենա Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում: Երեկոյի ընթացքում կհնչեն Արամ Սաթյանի, Արթուր Շահնազարյանի, Սոֆա Միքայելյանի, Նաիրա Դիվանյանի, Դավիթ Բալասանյանի ստեղծագործությունները:
Փառատոնի երկրորդ համերգը տեղի կունենա մայիսի 8-ին Վանաձորում՝ Մ. Թավրիզյանի անվան պետկական քոլեջի համերգասրահում: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, անվանի դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ ելույթ կունենա Վանաձորի կամերային նվագախումբը: Հաջորդ երկու համերգները նույնպես կկայանան կոմպոզիտորների միության համերգասրահում. մայիսի 29-ին սպասվում է երգեհոնային երաժշտության երեկո, իսկ հունիսի 5-ին կհնչի հայ կոմպոզիտորների՝ երեխաների համար գրված խմբերգային երաժշտությունը՝ «Սարյան» երգչախմբի (գեղ. ղեկավար՝ Գրիգոր Հարությունյան) կատարմամբ:
Փառատոնի առաջին համերգաշարը կեզրափակվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմի ելույթով. հունիսի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նվագախումբը կներկայացնի հայ ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ:
Փառատոնի երկրորդ համերգաշարում հանդես կգան Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբն ու Հայաստանի պետական կամերային երգչախումբը: Համերգներին կընդգրկվեն նաև հանրապետության առաջատար մենակատարներ:
Համերգների մուտքն ազատ է:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար