Թուրքիայում Ֆեթուլլահ Գյուլենի շուրջ 30 կողմնակիցներ ազատազրկման են դատապարտվել
Թուրքիայի հարավային եւ հարավ-արեւելյան նահանգներում գտնվող դատարանները 27 մարդու դատապարտել են ազատազրկման իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի գլխավորած ՖԵՏՕ-ին անդամակցելու համար, հաղորդում է Коммерсант.ру-ն` վկայակոչելով Anadolu գործակալությունը:
Մասնավորապես, Ադիյաման նահանգի երկու իրվաբաններ համապատասխանաբար 9 եւ 12 տարվա ազատազրկման են դատապարտել: Ադանայի նահանգում ոստիկանության նախկին պետը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման, եւս 7 մարդ դատապարտվել է 3-9 տարվա ազատազրկման:
Բացի այդ, Անթալիայի եւ Քահրամանմարաշի նահանգներում նույնատիպ մեղադրանքների համար 15 հոգի դատապարտվել է 1-9 տարվա ազատազրկման: Շանլիուրֆայի եւ Գազիանթեփի նահանգներում եւս երկու մեղադրյալ դատապարտվել են 6-9 տարվա ազատազրկման: Դատապարտյալներից մեկը մեղադրվում է Թուրքիայի զինված ուժերում ՖԵՏՕ-ի բջիջներ ստեղծելու մեջ:
Թուրքայի իշխանությունները գտնում են, որ Ֆեթհուլլահ Գյուլենն ու ՖԵՏՕ-ն պատասխանատու են 2016 թ. հուլիսին երկրում պետական հեղաշրջման փորձի համար։ Քարոզիչն ապրում է ԱՄՆ-ում, Անկարան պահանջում է Վաշինգթոնին արտահանձնել նրան: Ինքը՝ Գյուլենը հերքում է բոլոր մեղադրանքները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին