ԱՄՆ-ի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետն այսօր կժամանի թուրքական Ինջիրլիքի ռազմաբազա
ԱՄՆ-ի և Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերն այսօր կհանդիպեն Ինջիրլիքի ռազմաբազայում:
Ինչպես հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը՝ ԱՄՆ-ի ԶՈւ-ի ԳՇ պետ Ջոզեֆ Դունդորֆը իր թուրք պաշտոնակից Հուլուսի Աքարի հետ կքննարկի սիրիական Ռաքքա քաղաքում իրականացվելիք հակաահաբեկչական գործողությունը:
«Սիրիայի հյուսիսում գործող քրդական զինված խմբավորումները Մանբիչի շրջանից պետք է դուրս գան: Էլ Բաբի գործողությունից հետո ունենք առաջնահերթ ծրագիր` Մանբիչի և Ռաքքայի մաքրումը», - հանդիպման մասին խոսելով մանրամասնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերը 2016թ. օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)