Ապրիլի 14-17-ն ընկած ժամանակահատվածում կունենանք օդերևութաբանական պայմանների շրջադարձային փոփոխություն. Սուրենյան
Մեր երկիրն այս պահին Միջերկրական ծովից ներթափանցած և բավականին ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում է, որն ակտիվ է հանրապետության ամբողջ տարածքում: Այդ ցիկլոնը Հայաստանի վրա պտտվելու է մինչև ապրիլի 13-ը ներառյալ, այսինքն՝ մինչև ապրիլի 13-ը ներառյալ հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ տեղումները շարունակվելու են: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Տավուշի նախալեռնային հատվածներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում առաջիկա օրերին դիտվելու են ձյան տեսքով տեղումներ: «Ապրիլի 14-17-ն ընկած ժամանակահատվածում կունենանք օդերևութաբանական պայմանների շրջադարձային փոփոխություն: Փոփոխությունը կլինի այն, որ հյուսիսարևելյան ցուրտ օդային հոսանքները կնահանջեն, և ապրիլի 15-ից իրենց տեղը կզիջեն հարավ-արևմուտքից, Մերձավոր Արևելքից ներթափանցող արևադարձային տաք հոսանքներին, որոնք կբերեն օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում:
Բայց օդի ջերմաստիճանը դեռ նվազելու է: Ապրիլի 13-ին հանրապետության տարածքում և՛ գիշերային, և՛ ցերեկային ժամերին կունենանք 5-7 աստիճանով ջերմաստիճանի նվազում, բայց ապրիլի 15-18-ն ընկած ժամանակահատվածում արևադարձային տաք օդի բուռն ներթափանցման արդյունքում Հայաստանի ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով»,- ասաց նա:
Սուրենյանը նաև տեղեկացրեց, որ ապրիլի 18-ին տաք օդային հոսանքները կպահպանվեն, բայց օդային նոր ցիկլոն կգա հանրապետության տարածք, և տեղումները կվերսկսեն:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը