Ձերբակալվել է Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարը
Ադրբեջանում դեկտեմբերի 25-ի ցերեկը ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևը, այս մասին գրում է minval.az-ը՝ հղում անելով «Ամերիկայի ձայնի» ադրբեջանական ծառայությանը:
Ղազիևի ձերբակալության մասին հայտնել է նրա եղբայրը՝ Ռահաբ Ղազիևը: Վերջինս նշել է, որ նրան դեռևս չեն հայտնել եղբոր ձերբակալության պատճառը։ Ռահաբ Ղազիևը ձերբակալության մասին զանգը ստանալուց հետո շտապել է ոստիկանական բաժանմունք, սակայն նրան ասել են, որ գա դեկտեմբերի 26-ի առավոտյան:
Ադրբեջանի իրավապահ մարմինները դեռ չեն տարածել նախկին նախարարի ձերբակալության մասին հաղորդագրություն:
Ղազիևն Ադրբեջանի պաշտպանության նախարարն է եղել 1992-1993 թվականներին և մեղադրվել է ադրբեջանական դատարանի կողմից Արցախի Շուշի քաղաքը «թշնամուն հանձնելու» համար, ինչը որակվել է որպես պատերազմական հանցանք: Ղազիևին դատապարտել էին մահապատժի, ավելի ուշ վճիռը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: 2005 թվականին նախկին նախարարը համաներման է արժանացել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին