Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումը Ժոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ Հոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկ ՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչին Խոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը Սառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է Իրանին Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ) Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ) Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվել

Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո
Հայաստան

Քրեականացնել ծառայությունից խուսափելու նպատակով բժշկական փորձաքննությունից հրաժարվելը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը բարձրաձայնել է ժամկետային զինծառայողների թվի նվազման խնդիրը՝ ներկայացնելով դրա հաղթահարմանն ուղղված չորս հիմնական առաջարկ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Պետական տուրքի մասին» և Քրեական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագծերը՝ Սարգսյանը հայտարարեց, որ դեռևս տարիներ առաջ է զգուշացրել զինվորների թվի նվազման մասին։

«2019 թվականից ներկայացրել եմ ժամկետային զինծառայողների թվի նվազման ցավոտ վիճակագրությունը։ Պատգամավորների և պաշտպանության նախարարի ուշադրությունն եմ հրավիրել չափազանց վտանգավոր այս խնդրի վրա և առաջարկել լուծումներ՝ զինվորների թվի նվազումը կանխելու համար։

Ինձ մեղադրում էին բանակի խնդիրների մասին բարձրաձայնելու համար՝ ասելով, թե թշնամին կտեսնի մեր խնդիրները։ Սակայն մեկ տարի անց՝ 2020 թվականի սեպտեմբերին, պարզ դարձավ, որ բոլորը մեր խնդիրներն ավելի լավ գիտեին, քան մենք։

2019 թվականին իմ առաջարկած լուծումները մերժվեցին կեղծ հայրենասիրական կենացներով՝ «բոլորը պետք է ծառայեն բանակում» ձևակերպմամբ։ Ինչո՞ւ եմ դրանք որակում կեղծ կենացներ։ Առաջին՝ որովհետև նման հայտարարություններ անողները կամ նրանց որդիները, կամ ամուսինները հաճախ խուսափել են ծառայությունից, և երկրորդ՝ այս տարիների ընթացքում նրանք որևէ քայլ չեն ձեռնարկել բանակի թվի նվազումը կանխելու և զինվորների թիվն ավելացնելու ուղղությամբ։

Ինչպես ես զգուշացնում էի դեռ 2019 թվականին, ժամկետային զինծառայողների թիվը շարունակեց նվազել, զորակոչի ցուցանիշը նույնպես նվազեց։

Պատգամավորը ներկայացրել է խնդրի լուծմանն ուղղված չորս հիմնական առաջարկ։ «Զինվորների թվաքանակն ավելացնելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ համակցված քայլերը․ Առաջին՝ բարձրացնել ծառայության սահմանային տարիքը։ Երկրորդ՝ քրեականացնել ծառայությունից խուսափելու նպատակով բժշկական փորձաքննությունից հրաժարվելը։ Երրորդ՝ ծառայությունից խուսափած անձանց համար սահմանել կարճաժամկետ ծառայության հնարավորություն՝ բարձր վճարի դիմաց, ինչպես արդեն կիրառվում է 27 տարին լրացածների դեպքում։ Չորրորդ՝ քաղաքացիությունից հրաժարվելու համար սահմանել ավելի բարձր վճար։

Այս քայլերի համադրությամբ հնարավոր կլինի ավելացնել զորակոչի թիվը։ Դա իր հերթին հնարավորություն կտա կրճատել ծառայության ժամկետը 6 ամսով կամ մոտ 25 տոկոսով, ինչպես նաև հավաքագրված ֆինանսական միջոցներն ուղղել ամբողջ ժամկետով ծառայող զինծառայողների սոցիալական ապահովմանն ու խրախուսմանը, որպեսզի նրանց ծառայությունն ավելի գնահատված լինի։

Այսինքն՝ ծառայության ժամկետի կրճատումը առաջնային նպատակ չէր։ Այն պետք է լիներ լրացուցիչ արդյունք, որը հնարավոր կլիներ ապահովել միայն նշված քայլերի իրականացմամբ և զորակոչի թվի աճի արդյունքում»,- նշեց Սարգսյանը։

Պատգամավորը անդրադարձավ նաև քաղաքացիությունից հրաժարվելու աճող միտմանը՝ ներկայացնելով համապատասխան տվյալներ։ «2024 թվականին մինչև 18 տարեկանը քաղաքացիությունից հրաժարվել է իգական սեռի 62 և արական սեռի 1949 քաղաքացի։ Այսինքն՝ շուրջ 2000 տղա դուրս է մնացել համակարգից, քանի որ որևէ արդյունավետ մեխանիզմ չի կիրառվել։

Այդ ընթացքում պաշտպանության նախարարը հայտարարում էր, որ այս երևույթն անթույլատրելի է և անհրաժեշտ է դրա դեմ միջոցներ ձեռնարկել։

2025 թվականին պատկերը զգալիորեն վատթարացել է։ Իգական սեռի քաղաքացիությունից հրաժարվողների թիվը գրեթե չի փոխվել՝ 62-ից դարձել է 68, մինչդեռ արական սեռի դեպքում աճը կազմել է 44 տոկոս՝ հասնելով 2811-ի։

Սա նշանակում է, որ մենք տարեկան զորակոչի շուրջ 30 տոկոսը կորցնում ենք միայն այն պատճառով, որ համապատասխան օրենսդրական մեխանիզմներ չեն կիրառվում։ Եթե անցած տարվա մայիսին իմ ներկայացրած նախագիծը չմերժվեր հանձնաժողովում, հնարավոր կլիներ կանխել այս աճը։ Եթե այժմ ևս օրենքը չընդունվի, ապա յուրաքանչյուր տարի շարունակելու ենք կորցնել զորակոչի շուրջ 30 տոկոսը»,- ասաց նա։

Պատգամավորը նաև ընդգծեց սոցիալական անհավասարության խնդիրը զորակոչի գործընթացում։ «Երևանում՝ երկրորդ զինվորական կոմիսարիատում, վերջին տարիներին զորակոչի ցուցանիշը կազմել է ընդամենը շուրջ 10 տոկոս, մինչդեռ մարզերում ծառայության է զորակոչվում զորակոչի ենթակա անձանց մոտ 50 տոկոսը։

Այսինքն՝ յուրաքանչյուր 1000 զորակոչի ենթականերից Երևանում ծառայության է մեկնում ընդամենը 100-ը, մինչդեռ մարզերում նույն ցուցանիշը հասնում է 500-ի։

Այդպիսով ստացվում է, որ պաշտպանության բեռն անհամաչափ կերպով դրված է մարզերի վրա»,- նշեց նա։

Ելույթի ավարտին Սարգսյանը պատգամավորներին կոչ արեց աջակցել  նախաձեռնությանը։