Հանրապետությունում ապրիլի 2-3-ը բացահայտվել է 139 հանցագործություն, գրանցվել է 6 ավտովթար
Բացահայտվել է 139 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
51 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
13 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
7 դեպք՝ խարդախության,
4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, զենք-զինամթերքի առգրավման, փաստաթուղթ կեղծելու, սառը զենքի հայտնաբերման,
2-ական դեպք՝ կողոպուտի, բնակարանային գողության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման:
Բացահայտվել են նաև ավտոմեքենայի գողության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ինքնիրավչության, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, դատական ակտը չկատարելու, ընդերքի պահպանման կանոնները խախտելու, հրազենի ապօրինի շրջանառության և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
1-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ավտոմեքենայի գողության, շորթման։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 6 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 6 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...