Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է. Դատախազությունը կբողոքարկի
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով։ Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԲԴԽ խոսնակը։ 1lurer.am-ին ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ գերատեսչությունը վճռաբեկ բողոք կներկայացնի: «Դատալեքս»-ում առկա տեղեկատվության համաձայն, Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը 2026 թվականի մարտի 20-ից է փոխվել։ Որպես այլընտրանքային խափանման միջոցներ՝ համակցված կիրառվել է տնային կալանքը՝ երեք ամիս ժամկետով, և բացակայելու արգելքը։
Մեղադրյալ Սպարտակ Ղուկասյանին արգելվում է լքել իր բնակության տարածքը՝ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Մայակովսկի փողոց, 39-րդ տունը, ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից, այդ թվում՝ փոստային առաքանուց, բացառությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ուղարկված փոստային առաքանիների, շփում ունենալ այլ անձանց հետ (բացառությամբ իր հետ համատեղ բնակվող անձանց և մերձավոր ազգականների) և իր բնակության վայրում հյուրընկալել այլ անձանց (օրենքով նախատեսված բացառությունների հաշվառմամբ):
Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանն անցնում է մի քանի քրեական գործերով և գտնվում էր տնային կալանքում, սակայն նոյեմբերի 21-ին՝ Հակակոռուպցիոն դատարանում դատական նիստից հետո՝ հաղորդակցման կամ տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու մեղադրանքով վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանքը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...