Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով գտնվել է Արմավիրի մարզում
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով գտնվել է Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է նախարարությունը։
Նախարարը Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի, համայնքապետերի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Արկադի Չերչինյանի և ոլորտային այլ պատասխանատուների հետ ողջ օրը շրջել է մարզում և ծանոթացել պետական բյուջեի միջոցներով և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինարարական ծրագրերի ընթացքին։
«Նախարարի առաջին կանգառը Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրն էր, որտեղ իրականացվում են ճանապարհաշինարարական աշխատանքներ։
Առհասարակ Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրում վերջին 4 տարվա ընթացքում կառուցվել է ծանրամարտի դպրոց, նոր ճանապարհ, 10 կմ ջրագիծ, գազամատակարարման ցանց, հիմնանորոգվել է գյուղի մանկապարտեզը ու մշակույթի տունը, ընթացքի մեջ է նոր դպրոցի և բուժամբուլատորիայի կառուցումը։
Նախարարն այցելել է նաև Էջմիածին, որտեղ նորոգվում են Հովհաննես Թումանյան, Ռաֆայել Պատկանյան, Սոս Մանուկյան և Բաղրամյան փողոցները. ծրագրի շրջանակում նախատեսված են ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և կոյուղային համակարգի վերակառուցում։
Այց կատարվեց նաև Շահումյան բնակավայր, որտեղ շարունակվում է Մ-3 միջպետական ավտոճանապարհի՝ Էջմիածին-Շահումյան-Աշտարակ ուղղությամբ մոտ 4.8 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները։
Ներկա փուլում կատարվում են հողային աշխատանքներ, տեղադրվում են եզրաքարեր և կառուցվում են ջրահեռացման համակարգեր։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով, ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 130 մլն դրամ։
Նախարար Խուդաթյանը դիտարկել է նաև Արմավիրի մարզի Փարաքար-Մերձավան-Այգեկ-Բաղրամյան-Նորակերտ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Տեղում տրվել են մի շարք հանձնարարականներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...